вторник, 20 декабря 2011 г.

Ինչպես են նշում «Նոր Տարի»-ն աշխարհի տարբեր երկրներում



«Նոր Տարի» -ին  այն յուրօրինակ տոն է,որ աշխարհի գրեթե բոլոր երկրները նշում են մեծ շուքով:Ամանորյա ավանդույթերը,որքան նման են իրար այդքան էլ տարբեր:Ամանորը նույնպես զուրկ չի մնացել զավեշտալի դեպքերից:Աշխարհի գրեթե յուրաքանչյուր անկյունում կան Նոր տարվա ավանդույթներորոնք ինքնատիպ ենհետաքրքրական և անկրկնելի
   Իտալիայում Նոր տարին սկսվում է հունվարի 6-ին:Իտալիայում Ձմեռ պապը Բաբո Նատալին էԻտալացիները համարում ենոր Նոր տարին պետք է սկսել ամեն հին բանից ազատվելովԱյդ պատճառով Ամանորի գիշերը նրանքըստ ընդունված կարգիպատուհանից դուրս են շպրտում հին իրերըԻտալացիներն իրենց այս ավանդույթը շատ են սիրում և այն իրագործում են մեծ կրքոտությամբԸստ հավատալիքներիհին իրերից ազատվելու դեպքում դրանց տեղն անպայման նորերն են գրավելու:
Իտալացիներն Ամանորի սեղանին դնում են ընկույզոսպով պատրաստված կերակուրներ և խաղողՍրանք երկարակեցությանառողջության ու բարեկեցության խորհրդանիշներն են:
Իտալիայի գավառներում վաղուց գոյություն ունի մի ավանդույթըստ որի հունվարի 1-ի վաղ առավոտյան աղբյուրից ջուր պետք է տուն տանել: «Եթե մտերիմներիդ ոչինչ չես կարողանում նվիրելապա նվիրիր ջուր՝ զեյթունի ճյուղի հետ միասին», – ասում են իտալացիները:Իտալացիները կրքոտությամբ պատուհանից դուրս են շպրտում հին արդուկներն ու աթոռները,հին արդուկներ:Հին հավատալիքների համաձայնայդ գիշեր թռչում-գալիս է բարի փերի ԲեֆանըՆա դռները բացում է փոքրիկ ոսկե բանալիով ու տուն մտնելով՝ նվերներով լցնում է հատուկ այդ նպատակով վառարանի վրա դրված նրանց գուլպաներըԻսկ ովքեր վատ են սովորել կամ անկարգություններով են աչքի ընկելփերին նրանց գուլպաների մեջ ածուխի կտոր է դնում:Իտալացիների համար կարևոր է նաևնոր տարում թե ում առաջինը կհանդիպենՀունվարի 1-ին եթե նրանք առաջինը հանդիպում են վանականի կամ քահանայիապա դա վատ նախանշան է նրանց համարՑանկալի չէ նաև փոքր երեխայի հանդիպելըիսկ ծեր ու կորացած մարդու հետ հանդիպումընրանց կարծիքովերջանկություն կարող է բերել:

  Հունաստանի բնակիչները հյուր գնալիս իրենց հետ վերցնում են մի քարորը նետում են հյուրընկալող տան շեմքինԵթե քարը ծանր էնրանք ասում են. «Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանրակշիռ»: Եթե քարը փոքր էցանկանում են. «Թող տանտիրոջ աչքի փուշն այս քարի պես փոքր լինի»:
§  Շոտլանդիայում վառում են ձյութով տակառը և այն գլորում են փողոցով:Շոտլանդիայում Նոր տարվա տոնն անվանում են «Հոգմանի»: Ավանդույթի համաձայնԱմանորի գիշերը վառում են ձյութով տակառ և այն գլորում են փողոցովայդպիսով վառելով հին տարին ու հրավիրելով նոր տարունՇոտլանդիայում համարում ենոր իրենց հաջողությունն ու անհաջողությունը կախված է նրանիցթե ով առաջինը նոր տարում իրենց տուն կայցելիՆրանց կարծիքովմեծ հաջողություն է բերում մուգ մազերով տղամարդըով նվերով է նրանց տուն մտնումԱյդ ավանդույթը կոչվում է «Ֆերստ ֆուտինգ»:
Նոր տարվա տոնին պատրաստում են ազգային առանձնահատուկ կերակրատեսակներ՝ նախաճաշին մատուցում են վարսակի բլիթներպուտինգհատուկ տեսակի պանիրճաշին՝ եփած սագ կամ բիֆշտեքսկարկանդակ կամ խմորի մեջ եփած խնձոր:
Հյուրերն անպայման իրենց հետ պետք է տանեն ածուխի մի կտորորպեսզի գցեն նոր տարվա վառարանի մեջՈւղիղ կեսգիշերին լայն բացում են դռներըորպեսզի դուրս թողնեն հին տարուն և ներս հրավիրեն նոր տարուն:
  Ֆրանսիայում կարևորը գինու տակառը գրկելն ու տոնի առթիվ դրանս շնորհավորելն է:
Ֆրանսիայում Ձմեռ պապին անվանում են Պիեռ ՆոելՆա գալիս է Ամանորի գիշերը և նվերներ է դնում մանուկների կոշիկների մեջԱյս երկրում նույնպեսինչպես շատ երկրներում ամանորյա թխվածքի մեջ բակլա են դնումում այն բաժին է հասնում՝ նա արժանանում է «բակլայի թագավոր» տիտղոսին և տոնական երեկոյի ընթացքում բոլորը նրան են ենթարկվում:
Ֆրանսիացիները տոնածառի կողքը դնում են փայտե կամ կավե տիկնիկներԱվանդույթի համաձայնտանտերն անպայման պետք է չրխկացնի իր բաժակը գինու տակառինդրա Ամանորը շնորհավորի ու խմի՝ լավ բերք մաղթելով:
 Մեծ Բրիտանիայի կղզիներում մեծ տարածում ունի «Նոր տարուն ներս թողնելու» ավանդույթը՝ հին կյանքից նորին անցնելու սիմվոլիկ սահմանըԵրբ ժամացույցն ազդարարում է ժամը 12-ըբացում են տան հետևի դռներըորպեսզի դուրս թողնեն Հին տարունիսկ վերջին հարվածով բացում են տան մուտքի դուռը՝ ներս թողնելով Նոր տարուն:
  Անգլիայում ամանորյա սեղանին անպայման դրվում է հնդկահավ՝ շագանակներով և տապակած կարտոֆիլովինչպես նաև խաշած կաղամբ՝ մսի կարկանդակներովպուդինգքաղցրավենիքմրգեր:
Անգլիայում ընդունված է Ամանորի տոնին երեխաների համար անգլիական հնագույն հեքիաթների սյուժեներով ներկայացումներ խաղալՆոր տարվա ամբողջ գիշերը փողոցում առևտրականները վաճառում են խաղալիքներդիմակներփուչիկներշվիկներ:Անգլիայում է առաջին անգամ ծնունդ առել Ամանորը միմյանց բացիկներով շնորհավորելու սովորությունըԱմանորյա առաջին բացիկը տպագրվել է Լոնդոնում, 1843 թ.:Քնելուց առաջ երեխաները սեղանին նվերների համար ափսե են դնում և սպասում են Սանտա Կլաուսինիսկ կոշիկների մեջ խոտ են դնումորով ուզում են հյուրասիրել Սանտայի իշուկին:
Նոր տարվա գալստյան մասին ազդարարում են զանգերըՆախքան ժամացույցի սլաքները կմոտենան ժամը 12-ինծածկոցով ծածկված զանգերը թույլ զանգահարում են՝ նախապատրաստելով ու նախազգուշացնելով Նոր տարվա գալուստըՈւղիղ ժամը 12-ին զանգերը դեն են շպրտում ծածկոցները և ամբողջ հզորությամբ զանգում են՝ ազդարարելով Նոր տարվա մուտքըԱյդ րոպեներին սիրահարները պետք է սպիտակ ճագոմի ճյուղերի տակ ամուր-ամուր համբուրվենորպեսզի եկող տարում միմյանցից չբաժանվենՃագոմը մոգական ծառ է համարվում:
 Չինաստանում Նոր Տարին նշվում է ավելի ուշքան ավանդական եվրոպականըայդ  տոնը գալիս է փետրվարի վերջինՉինական Ամանորի բնորոշ հատկանիշները համարվում են ճայթուկներն ու հրավառությունըՉինացիները հավատացած ենոր ինչքան շատ լինեն լույսերըայնքան երջանիկ կլինի գալիք տարին:
§  Ճապոնիայում  Նոր Տարվա գիշերը 108 անգամ զնգում են զանգերը:Նրանք հավատում ենոր եկող տարում ծիծաղն իրենց հաջողություն կբերիԱմանորի առաջին գիշերն ընդունված է տաճար հաճախելԲոլոր տաճարներում 108 անգամ հնչեցնում են զանգերըԻնչպես կարծում են ճապոնացիները,  յուրաքանչյուր հարված համապատասխանում է որևէ արատիագահությունհիմարությունչարությունթեթևամտությունանվճռականություն և նախանձԱմեն մի արատ ունի տասնութ տարբեր երանգորոնց ընդհանուր գումարը կազմում է 108: Չար ոգիներին վախեցնելու համար ճապոնացիները տան մուտքին ամրացնում են ծղոտի փնջերՏանըերևացող տեղումդնում են բրնձե բլիթներորոնց վրա շարում են երջանկությունառողջություն եւ երկարակեցություն խորհրդանշող մանդարիններ:
  Իրանում Նոր տարին դիմավորում են գարնանըՊարսիկները նախօրոք փոքր ափսեների մեջ ցորեն կամ գարի են աճեցնումՆոր տարվա օրերին ծլած խոտը խորհրդանշում է նոր կյանքի սկիզբ:

  Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն էԲոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջըԱյդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է ԲեշերունգԱմանորի ճաշկերույթի ամենակարևոր մասը կոչվում է «der Lebekuchen»՝ մեղրաբլիթ-քաղցրաբլիթըԱլյուրիցշաքարից և չամիչից պատրաստված այդ «իսկական հրաշքը» 16-րդ դարում երբեմն կարող էր մեկ երկար նստարանի չափ լինելԱնկախ նրանիցթե չինական հորոսկոպով ինչ կենդանու տարի է լինելուՀարավային Գերմանիայում և Ավստրիայում մարդիկ շատ հաճախ իրար նվիրում են ապակյա կամ ճենապակյա խոզուկներորոնք հիմնականում գանձանակ են լինում:

  Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը եւ բրնձի շիլանԻսկ Ծննդյան տոնի գլխավոր դերակատարներից է «Joulupukki»-նՖիններն այդպես են կոչում Ձմեռ ՊապինՆախկինում նա բացի նվերներից իր հետ բերում էր նաև ճիպոտներիսկ իր այցը սկսում էր հետևյալ խոսքերով. «Կա՞նարդյոքայս տանը խելոք երեխաներ»: Այսօր դաստիարակության գործոնը գրեթե վերացել է և բոլոր երեխաները ստանում են նվերներ:
  Իսպանացիների համար հանրային տոն է և հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ՝ այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու և խաղող ուտելու համարԺամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 գիլաՅուրաքանչյուր գիլան խորհրդանշում է տարվա ամիսըիսկ եթե հասնում են ուտել բոլոր 12 գիլաներնապա դրանով գրեթե երաշխավորվում է բաղձալի երազանքի կատարումըԻ դեպայս ավանդույթը տարածվում է նաև նրանց վրաով Նոր Տարին դիմավորում է տանըԽաղողի գիլաներ դրվում են բոլոր ամանների մեջ:
  Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմերԱյդ նվերը պայմանավորված է նրանովոր ձմռանը Բեւեռային շրջանում շուտ է մթնումիսկ լույսը ընկերությանբարյացակամության եւ ուրախության խորհրդանիշն էՇվեդական տներում Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանիցոր հայրիկները տնից դուրս են բերում աղբը , իսկ վերադառնում են Յուլ Տոմտենի՝ Ձմեռ Պապու կերպարանքովԵրբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը բոլորը սկսում են սերպանտին շաղ տալշվիներով աղմկելիսկ Յուլ Տոմտենն էլ նվերներ բաժանելԱյդպիսի աղմուկ-աղաղակի պայմաններում Նոր Տարին մուտք է գործում Շվեդիա:
  Ամերիկայում ավելի շատ ուշադրություն է դարձվում ոչ թե նվերինայլ փաթեթավորմանըԾննդյան տոնի օրը բոլորը կարող են ժամերով և մեծ ուրախությամբ բացել նվերըորը կաղամբի նման փաթաթված է բազմաթիվ թղթերի մեջ:
  Ռումինիայում եւ Ավստրալիայում  տանտիրուհին սկսում է կտրտել ամանորյա անակնկալ-կարկանդակըԵթե կարկանդակի միջոցով բաժին է հասնում կոպեկ՝ կբերի հարստությունիսկ վարդի ճյուղը կբերի սեր:

Ամանոր


Նոր տարին այսօր տոնում են և՛ քրիստոնյաները, և՛ այլադավանները: Այս տոնը հայերն անվանել են Ամանոր (հին հայերեն «ամ»` տարի, և «նոր» բառերից) կամ Նավասարդ (հնդիրանական «նավ»` նոր, և «սարդ»` տարի, բառերից): Հայաստանի տարբեր շրջաններում տոնը կոչվել է տարբեր անուններով` Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, որ նշանակում է ամսագլուխ, այսինքն` յուրաքանչյուր ամսվա առաջին օրը:
    Հին հայերը Նոր տարին կամ Ամանորը դիմավորել են ամռանը: Թերևս սա է պատճառը, որ ավանդությունը Հայկ Նահապետի հաղթանակը բռնակալ Բելի դեմ Հայոց ձոր գավառում նշում է Ն.Ք. 2492 թ. Նավասարդի 1-ին (օգոստոսի 11-ին): 18-րդ դարում Ամենայն Հայոց Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տոմարով հայերը հունվարի 1-ը ընդունեցին որպես տարվա սկիզբ և Ամանորի տոն:
    Շատ ժողովուրդներ ամանորյա տոներին տոնածառ են զարդարում, որը դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի, իսկ տոնածառի գլխին դրված աստղը` Բեթղեհեմյան աստղի: Իսկ կեսգիշերին նվերներով հանդերձ ամենացանկալի հյուրը` Ձմեռ կամ Կաղանդ պապը (Դեդ Մորոզ, Սանտա Կլաուս) Զմյուռնիա քաղաքի Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ հայրապետն է: Նիկողայոսը ծնվել է 280 թվականին Փոքր Ասիայի Լիկիա նահանգում: Մեծահարուստ, բարեպաշտ և բարեգործ ընտանիքի զավակ էր: Մանկուց կրթվելով Ավետարանի պատգամներով` ապրել է բարեկրոն քրիստոնյայի կյանքով: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա հավատարմորեն հետևել է ավետարանական այս պատգամին. «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա', վաճառի'ր քո ունեցվածքը և տո'ւր աղքատներին» (Մատթ. ԺԹ 21): 1087 թվականին Իտալիայի Բարի քաղաքում սբ Նիկողայոսի անվամբ կառուցվել է փառավոր մի տաճար, ուր ամփոփված են նրա նշխարները:
    Նիկողայոս Սքանչելագործ հայրապետը հրաշագործ էր, բարի ու առատաձեռն, միշտ պատրաստ` կարիքավորներին օգնելու, իր հարստությունից մանուկներին անակնկալ նվերներ մատուցելու: Սբ Նիկողայոսը մանուկների պաշտպան սուրբն է, որոնց հանդեպ հատուկ հոգածություն է ցուցաբերում: Նույնիսկ իր վախճանից հետո էլ նա երկնային արագահաս օգնությամբ պատասխանում է իր բարեխոսությունը խնդրողների աղոթքին:
    Ճշմարիտ հավատքը, աստվածային սերն ու քրիստոնեական բոլոր առաքինությունները մարմնավորող այս սուրբն է, որ Ամանորի գիշերը պիտի թակի բոլորիս դռները և իբրև ամանորյա անակնկալ ընծա մատուցի իր բարությունն ու ջերմությունը` դրանք միմյանց փոխադարձելու պատգամով:
    Ըստ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի, Նոր տարվա տոնական գլխավոր նախապատրաստությունները հիմնականում ուտելիքների պատրաստության շուրջն են: Աշնանից սկսած տոնի համար պահվում են զանազան չորացրած մրգեր, պաստեղներ, ընկուզերշիկներ և այլն: Պետք է նշել նաև, որ հունվարի 1-ը` ընկնելով հայոց Ծննդյան տոնի շաբաթի մեջ, պահոց օր է, և ամանորյա ուտելիքները բաղկացած են հիմնականում պահքի ընթացքում թույլատրելի ուտեստներից:
    Տոնի կապակցությամբ ամենուր հաց են թխում, եթե նույնիսկ մեծ քանակությամբ հաց ունենային, քանի որ Նոր տարին պետք է նոր հացով սկսել: Բացի այդ, Հայաստանի տարբեր վայրերում տարբեր անվանումներով («Տարի հաց», «Կրկենի», «Դովլաթ կրկենի» «Կլոճ» և այլն) թխվում է տոնի կարևորագույն ծիսական հացը: Ըստ ավանդույթի, տարեհացի մեջ դրվում է որևէ նշան և բաժանվում ընտանիքի անդամների միջև. ում բաժնի միջից որ դուրս է գալիս նշանը, ըստ ավանդույթի, որպես խաղիկ, տարին նրա համար հաջող է լինելու:

пятница, 9 декабря 2011 г.

Ճանաչելով սիրենք Երևանը


Հոկտեմբերի 9-ը աշնան արևոտ օրերից մեկն էր: 8բ դասարանի աշակերտները դասղեկ Է. Սահակյանի և ծնողների ուղեկցությամբ որոշեցին շրջել Երևանի փողոցներով: Արդյունքում նրանք ճանաչեցին հայ մեծերի արձանները, քաղաքի գողտրիկ անկյունների մի մասը: Երգեցին Կոմիտասի և Սայաթ Նովայի արձանների մոտ: Նկարվեցին Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Վիլյամ Սարոյանի, Ալեքսանդր Թամանյանի, Հովհաննես Թումանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Առնո Բաբաջանյանի արձանների մոտ: 
Նկարվեցին նաև Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Օգյուստ Ռոդենի հեղինակած արձանի մոտ: Ինչպես ժամանակին Փարիզում Ժակ Շիրակի հովանավորությամբ տեղադրվել էր յուրաքանչյուր հայ մարդու համար նվիրական Կոմիտաս վարդապետի արձանը, այնպես էլ Երևանում՝ Կոմիտասի արձանի հարևանությամբ տեղադրվեց Օգյուստ Ռոդենի հեղինակած արձանը:



Մեր մասնակցությունը Օ. Ռոդենի կերտած արձանի բացմանը Ֆրանսիայի հրապարակում




PictureԱռավոտից Ֆրանսիայի հրապարակը բազմամարդ էր, տրամադրությունը` տոնական: Երևանի հ.186 դպրոցի  5-9-րդ դասարանների աշակերտները  ներկա  գտնվեցին այս  պատմական  միջոցառմանը: Այդ օրը եզակի  և ուրախալի օրերից մեկն էր  մեր երկրի ու ժողովրդի համար: Առանձնակի հպարտությամբ նշենք, որ աշխարհի հզոր ու հեղինակավոր երկրներից մեկի ղեկավարն էր այցելել մեր երկիր: Ինչպես ժամանակին Փարիզում Ժակ Շիրակի հովանավորությամբ տեղադրվել էր յուրաքանչյուր հայ մարդու համար նվիրական Կոմիտաս վարդապետի արձանը, այնպես էլ Երևանում՝ Կոմիտասի արձանի հարևանությամբ տեղադրվեց Օգյուստ Ռոդենի հեղինակած արձանը:

Անտառները արժեքավոր էկոհամակարգեր են


Picture,,Անտառները արժեքավոր էկոհամակարգեր են,, մրցութային ծրագրի սահմանններում վերջնական ավարտական աշխատանքը ներկայացավ ,,Սյունիքի  անտառները,, միջոցառման ձևով:
Աշակերտները գեղարվեստորեն ներկայացրեցին Սյունիքի անտառնեռի հիմնական  խնդիրները:
Ներկայացվեց կատարված աշխատանքների ամփոփում.
1. Ուսումնական  էքսկուրսիաներ, որոնք անցկացվել էին Էյ-Թի-Փի կենտրոնական գրասենյակում, ԳԱ ,,Երկրաբանության թանգարանում, Կարինի տնկարանում, Բուսաբանական այգում:
2. Հետազոտական աշխատանքների ամփոփում, ռեֆերատների ձևով:
3. Ցուցահանդեսի բացում:
4. ,,Անտառ,, թեմայով շարադրությունների մրցույթ:
5. Սյունիքի անտառների /Շիկահողի արգելոցի/ ուսումնասիրություն:
6. Թեմայի շուրջ կազմած գրքերի ներկայացում:
Աշակերտների կողմից առաջարկություն եղավ Սյունիքը դարձնել տուրիստական գոտի:
Աշակերտների խոսքը ուղեկցվում էր էկրանին երևացող սլայդներով, որոնք պատկերում էին պահեր հետազոտական աշխատանքներից:
Միամսյակի՝ /սեպտեմբերի10-ից հոկտեմբերի 10-ը/  ամփոփումը հակիրճ ներկայացրեց աշխատանքների ղեկավար՝ կենդանաբանության ուսուցչուհի Գ. Բուլդոյանը:
Աշխատանքները բովանդակալից էին և նպատակային:
 Լավագույն աշխատանքներ ներկայացնող աշակերտները և դասարանները տնօրինության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և շնորհակալագրերով:

Պարգևատրման արարողություն


Դեկտեմբերի 5-ին ,,Անի Պլազա,, հյուրանոցի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ,,Անտառները արժեքավոր էկոհամակարգեր են,, մրցույթի պարգևատրման արարողությունը: Պարգևատրմաը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների գործակալության պետ պրն. Արտաշես Զիրոյանը, Հայաստանում Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության դեսպան պրն. Հանս-Յոխեն Շմիդթը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչի տեղակալ պրն. Դիրկ Բոբերգը, ԿԿԿ ծրագրի թիմի ղեկավար պրն. Թոմաս Էբերհեռը և Երկրաբանության թանգարանի էկոակումբի տնօրեն Դ. Ղափանցյանը:
Մրցույթին մասնակցում էին ՀՀ ծրագրին մասնակից բոլոր 35 դպրոցները որոնք ներկայացրել էին 2000-ից ավելի աշխատանքներ: Նրանցից ընտրվեցին 5 լավագույնները որոնցից մեկն էր հ. 186 դպրոցի էկոակումբը, որը ղեկավարում է կենսաբանության ուսուցչուհի Գ. Բուլդոյանը: Մրցութային բոլոր աշխատանքներից ընտրված էին լավագույնները և ներկայացված  ցուցահանդեսում, որտեղ մեր դպրոցի աշխատանքներին հատկացված էր առանձին ստենդ:
Պարգևատրության ժամանակ պրն. Էբերհեռը շնորհավորելով առանձնացրեց հ. 186 դպրոցի կատարած աշխատանքները, որոնք վերաբերվում էին Շիկահողի արգելոցի ուսումնասիրությանը և աշակերտների կատարած առաջարկությանը՝ Սյունիքը դարձնել տուրիստական գոտի: Նկատվել և լավագույն գնահատականի էր արժանացել ,,Սյունիքի անտառները,, միջոցառումը, որը համեմված էր 8բ դասարանի աշակերտ Արմենակյան Վահեի տեսանյութով և դպրոցում բացված ցուցահանդեսը: Ուշադրության էր արժանացել նաև կատարված աշխատանքները ներկայացնող տեսաֆիլմը: Հաղթած յուրաքանչյուր աշխատանքային խումբ ստացավ հավաստագիր, հեռադիտակ և գրքեր:
Պարգևատրման արարողությանը մասնակցում էր նաև մեր դպրոցի տնօրեն Մ. Քոչարյաը:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More