четверг, 23 февраля 2012 г.

Մայրենին նվիրված օր




Փետրվարի 21-ին Հայաստանը նշում է <<Մայրենիի օրը>>: Այդ օրը ուսումնական հաստատություններում յուրաքանչյուր դասարան յուրովի է պատրաստվում:

Այդ օրը մեր դասարանն էլ ետ չմնաց մյուսներից: Մենք բեմեդրեցինք Հովհաննես Թումանյանի <Գիքորը>, միմյանց նվիրեցինք Ավետիք Իսահակյանի գրքերը, որոնք պատրաստել էինք մենք: Ասացինք  ասութներ, բանաստեղծություններ՝  մայրենի լեզվի մասին:
Եկել էին մեզ լսելու դպրոցի տնօրինությունը և ուսուցիչներ: Բոլորը հիացած էին:

Մենք միշտ անաղարտ կպահենք ու կպահպանենք մեր մայրենի լեզուն և թույլ չենք տա, որ աղավաղեն ու ոչնչացնեն այն:






вторник, 21 февраля 2012 г.

Հույսի նավակ բարեգործական համերգ 




Փետրվարի 15-ը Հայաստանը նշում է <<Քաղցկեղով հիվանդ երեխաների>> օրը: Այդ օրը ողջ Հայաստանում տեղի ունեցան բարեգործական միջոցառումներ:
Այս տարի էլ փետրվարի 17-ին  առաջին տիկին՝ Ռիտա Սարգսյանի, բարձր հովանու ներքո  Օպերայի և բալետի  թատրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ բարեգործական համերգ : Մեր դպրոցն էլ նույնպես ներկա էր այդ համերգին:
Համերգից ստացված ողջ հասույթը տրամադրվեց հենց այդ երեխաներին:
ՄԵՆՔ ՀՊՍՐՏ ԵՆՔ ԶԳՈՒՄ , ՈՐ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՆՔ ԻՆՉ-ՈՐ ՉԱՓՈՎ ՄԵՐ ՓՈՔՐԻԿ ԼՈՒՄԱՆ ՆԵՐԴՆԵԼ  ՀԱՆՈՒՆ ԱՅԴ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՋՈՒԹՅԱՆ:




Հոլոգրաֆիկ պատկեր Թումանյանի թանգարանում


Փետրվարի 19-ին` հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն էր: Այս տարի ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան տարեդարձը նշվեց յուրօրինակ. թանգարանի սրահներից մեկում՝ Վերնատանը, տեղի ունեցավ վիրտուալ ցուցադրություն, որը զարմացրեց բոլոր այցելուներին: 
Այցելուները «հանդիպեցին» Թումանյանին՝ նստած, թերթ կարդալիս, քայլելիս ու ժպտալիս: Ցուցադրությունը կազմակերպել էր «Ինտերակտիվ վորլդ» ընկերությունը: 
Ծրագիրն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի օժանդակությամբ:



суббота, 18 февраля 2012 г.

Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ


- Հիշեք‚ որ նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը միանգամից չեն փլուզվում։ Գյումրիի (9 բալ) ավերածությունների վերլուծությունը ցույց տվեց‚ որ 10 հարկանի շենքերը սկսել են փուլ գալ առաջին ցնցումից 10-12վրկ․ հետո։ Դա այն ժամանակն է‚ որի ընթացքում փրկվելու համար որոշակի գործողություններ կկարողանաք ձեռնարկել։

- Հիշեք‚ որ երեխաները‚ ծերերը եւ հիվանդները ձեր օգնության կարիքն ունեն։ Նրանց կարիքները հոգալով՝ դուք չեք երկյուղի ձեր կյանքի համար եւ կարող եք ավելի հավասարակշռված գործել։

- Հիշեք‚ ձեզ որոնում են եւ ձեր փրկության համար կօգտագործվեն բոլոր հնարավորությունները։
Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք
ա․ եթե բարձրահարկ շենքի 1-ին եւ 2-րդ հարկերում եք‚ աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից‚ հեռացեք դեպի բաց տարածություն‚
բ․ եթե գտնվում եք 3-րդ եւ ավելի բարձր հարկերում‚ շենքից դուրս մի եկեք‚ աստիճաններն ու սանդղակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով‚ վերելակները կարող են անջատվել ցանկացած պահի։ Բացի դրանից‚ առաջին հերթին‚ սովորաբար‚ աստիճաններն ու սանդղակավանդակները փլվում են։
գ․ կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի‚ նրանցով կազմված անկյունների‚ այդ իսկ պատերում դռան բացվածքների եւ հենասյուների մոտ՝ գլխավերեւում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ համապատասխան իր՝ վերեւից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար։ Կարելի է նաեւ մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ‚
դ․ պատուհաններից եւ շենքի արտաքին պատերից հեռու մնացեք‚ դրանք փլվում են առաջին հերթին՝ փշրվող առարկաներից չվնասվելու համար‚
ե․ զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից‚ սառնարաններից‚ որոնք կարող են տեղաշարժվել եւ շրջվել‚
զ․ ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով‚
է․ շենքից դուրս գալուց զգուշացեք ընկնող բեկորներից‚ կոտրատված ապակիներից‚ կտրված էլեկտրալարերից‚
ը․ փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել։ Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ‚ գլխաշոր կամ հագուստից պոկված մի կտոր։

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվուն եք փողոցում

ա․ հեռացեք շենքից‚ կամուրջներից եւ էլեկտրասյուներից հեռու‚ դեպի անվտանգ
տարածություն,
բ․ երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար․ դա շատ վտանգավոր է։

Մնացեք դրսում միաժամանակ փնտրեք նրանց օգնելու տարբերակներ։
Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում
Երբ սկսվում է ուժեղ երկրաշարժը‚ դուք չեք կարող տիրապետել ղեկը։ Տպավորությունն այնպես է‚ կարծես թողել է մեքենայի անիվը։ Այդ ընթացքում‚ որպեսզի համոզվեք‚ որ դուք չեք հարվածել որեւէ այլ մեքենայի կամ էլ ձեզ չեն հարվածել‚ դանդաղեցրեք ավտոմեքենայի ընթացքը եւ շարժվեք ճանապարհի աջ կողմով։ Կանգ առեք համեմատաբար բաց տարածությունում՝ կամուրջներից‚ բարձրահարկերից եւ էլեկտրասյուներից հեռու։ Մնացեք մեքենայում‚ հետեւեք մեքենայի ռադիոընդունիչով տրվող տեղեկատվությանը եւ գործեք համաձայն դրա։
Բոլոր մեքենաների մուտքը դեպի աղետի գոտի խստիվ արգելվում է‚ բացի մասնագիտացված տեխնիկայից‚ փրկարարական ջոկատներից‚ հրշեջ խմբերից եւ շտապ օգնությունից։
Եթե մետրոյում եք
Եթե մետրոն ռմբակոծության ժամանակ ապահով ապաստարան է‚ ապա ուժեղ երկրաշարժի դեպքում այն նույնքան վտանգավոր է։
Այդ դեպքում՝
ա․ խուճապի մի մատնվեք եւ առաջահերթ ապահովեք ձեր անվտանգությունը,
բ․ Ցնցման ժամանակ ամուր բնռվեք որեւէ առարկայից‚ օրինակ ուղեբեռի դարակից եւ երկաթե ձողերից այնպես‚ որ չընկնեք,
գ․ 5 բալանոց երկրաշարժի ժամանակ հոսանքը կանջատվի‚ գնացքը ժամանակավորապես կկանգնի‚ մետրոյի կանգառում ինքնաբերաբար կմիանան վթարային լամպերը,
դ․ դեպի ելքերը գնալը վտանգավոր է‚ եւ կարող է խուճապ առաջացնել։
Հետեւեք կայարանի բարձրախոսով տրվող ցուցումներին։
Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից
ա․ Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից‚ չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել)։
Օգտվեք միայն գրպանի լապտերից։
բ․ Հագնվելու վրա ժամանակ մի վատնեք‚ արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը‚ գործեք բաժնի նախորդ կետերում նշված կանոնների համաձայն։

пятница, 10 февраля 2012 г.

Մեր դասարանը



понедельник, 6 февраля 2012 г.

Սուրբ Սարգսի տոն

                                
Ամենայն Հայոց Գարեգին Հայրապետյանի տնօրինությամբ  Սուրբ Սարգիս Զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Սուրբ Սարգսի մանին հիշատակում է 5-րդ դարի պատմիչ Բյուզանդինն է : Սուրբ Սարգսի զորավարը երիտասրդների արագահաս բարեխոսն է, և նրա միջնորդությանբ հրաշքներ են տեղի ունենում : Այդ տոնին երիտասարդները աղոթում են Սրբին, որպեսզի իրենց աղոթքերը հասնի առ Աստված:

 Եվ ահա այս տարի Նոր-Նորք համայնքը, թաղապետը Մելիք Գասպարյանի գլխավորությամբ, փետրվարի 3-ին թաղապետարանում մեծ շուքուվ նշեցին Սուրբ Սարգսի տոնը:
Այնտեղ հավաքվել էին ողջ Նոր-Նորք համայնքի դպրոցների երեխաները իրենց ուսուցիչներով և տնօրեններով, եկել էին նաև սիրահար զույգեր: Մեզ <<Հայր Մերով>> ողջունեց քահանան, և իր աղոթքը տարածեց մեր շուրջը: Երգեցին Հայորդաց տան սաները ր ուախացրեցին մեզ:
Իսկ ամենատպավորիչն ու հետաքրքիրը այն էր, որ այդ ամբոխը պետք է ոտքով քայլելով հասներ Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցին և այնտեղ շարունակեինք: Մեծ ոգևորությամբ երգելով, շքերդի նման երգելով հասանք այնտեղ: Քահանան այնտեղ էլ օրհնեց մեր աղաբլիթները և ուրախ ու տպավորված տուն եկանք:Սուրբ Սարգսի հոգևոր խորուրդը սովորեցնոմ է, որ սերը պարզ զգացմունք չե, այլ հոգևիճակ է, հանդուրժողականություն, ներողամտություն և ինքնազոհաբերում:








среда, 1 февраля 2012 г.

ՄԵՐ ԴԱՍԱՐԱՆԸ ՍԻՐՈՒՄ Է ՄԻՇՏ ԼԻՆԵԼ ԱՌԱՋԱՏԱՐ

Մեր դպրոցում հայտարարվել էր թվային լուսանկարչական մրցույթ: Մրցույթում կար 1,2,3 կարգի մրցանակներ հաղթողը ստանում է պատվոգիր և ինչ որ գիրք: Երեխաները պետք է նկարեին ձմռան գեղեցիկ լուսանկարներ: Մեր դասարանից 3 երեխա որոշեց մասանակել այդ մրցույթին: Մեր դասարանի Արմենակյան Վահեն մասնակցեց այդ մրցույթին և հաղթեց: ՄԵՐ ԴԱՍԱՐԱՆԸ ՄԻՇՏ ԷԼ ՍԻՐՈՒՄ Է ԼԻՆԵԼ ԱՌԱՋԱՏԱՐ: Մրցույթին մասնակցող նկարները դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ













ՊԱՏՎՈԳԻՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ


                                                                                                         
                                                                                                           ՄԵՐ ՀԱՂԹՈՂԸ

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More