понедельник, 19 марта 2012 г.

Բանավեճ 8 բ դասարանում


 Բանավեճը անցկացվեց 8բ դասարանի աշակերտների միջև: Բանավեճի թեման էր ,,Արդյոք ճիշտ է երեխային զրկել համացանցից: Մի խումբը պնդում էր, որ համացանցը հանդիսանում է տեղեկատվության աղբյուր և հնարավոր չէ առանց համացանցի, իսկ Լիլիթը պնդում էր, ցանկացած տեղեկույթ կարելի է գտնել գրքերից, բայց մյուս աշակերտները ասում էին, որ դա շատ աշխատատար կլինի և պետք է բազում գրքերում փնտրել, իսկ համացանցում դա կարելի է ձեռք բերել մի քանի րոպեների ընթացքում: Մխիթարյան Հարությունը կարծիք հայտնեց, որ երեխան պետք է համացանցում գտնվի միայն ծնողի հսկողությամբ, որպեսզի լիովին պաշտպանված լինի անցակալի երևույթներից՝ կիբերհետապնդումից, դուրս լողացող պատուհաններից և այլն: Նրան առարկեցին, քանի որ միշտ չէ որ ծնողը տանն է և ժամանակ ունի նստելու երեխայի կողքը: Իր կարծիքը հայտնեց Էդգարը ասելով, որ մեղավորը այդ անցակալի հաղորդագրություններ, կայքի հասցեներ, վիրուսներ ուղարկողներն են: Ըստ Լյովայի երեխայի գիտակցությունը պետք է այնքան բարձր լինի, որ նա հասկանա թե իրեն ինչ է պետք և որ ճանապարհով պետք է գնա, որ հասնի իրեն անհրաժեշտին: Սոսը կարծիք հայտնեց, որ ծնողը պետք է կոդ դնի այն կայքերի վրա, որոնք անցանկալի են, բայց շատերը ասեցին, որ այդպիսի կայքերը անհամար են: Լիլիթը ասաց, որ երեխան տեղեկույթ փնտրելու պատրվակով կարող է ամբողջ օրը անցկացնել համակարգչի առջև չգիտակցելով, որ այդպիսով վնասում իր առողջությունը:


    



понедельник, 12 марта 2012 г.

Ճանաչենք Հայաստանը և սիրենք մեր մեծերին-----ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ


Մարտի 10-ին մենք գնացինք Մ.Սարյանի տուն-թանգարան:
Մեծ հետաքրքրությամբ և ուշադրությամբ ուսումնասիրեցինք այն ամենը, ինչը որ Սարյանինն էր: Տեսանք սարյանական վառ գույներով նկարները, որոնք  Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո կարծես կենդանացած լինեին: Այո, իրար էին միաձուլվել երկու մեծ հանճարներ, և արդյունքում մի հրաշալի տեսարան էր ստեղծվել՝ ջերմ, հաճելի և հուզիչ: Տեսանք նաև նրա աշխատասենյակը, որտեղ սեղծագործել էր մեծ արվեստագետը, և մեզ նվիրել իր կտավները: Իսկ այսօր այդ նկարներով հպարտանում ենք մենք և ողջ աշխարհը:




Մեր ազգի նկարիչ վարպետն ես եղել
Ամեն մի գործով մեզ միշտ զարմացրել
Րոպեներ  անգամ զոր չես կորցրել
Տեսարաններ ես դու միշտ նկարել
Ինքդ սիրել ես միշտ բնությունը
Րոպեական էլ այն պատկերել ես
Որ այսօր տեսնեն քո կտավները
Սարյանական քո վառ գույները


Սիրում ենք մենք քեզ մեծ արվեստագետ
Ապրում ես դու դեռ,այստեղես,մեզ հետ
Րոպե առ րոպե հիշում ենք խոսում
Յուրաքանչյուր նպատակով էլ միշտ հպարտանում
Ամեն քո գործը միշտ գովաբանում
Նկարներիդ շնչով, բույրով արբենում:

Ստեղծագործեց Մելումյան Ամասը











среда, 7 марта 2012 г.

Շնորհավոր Մարտի 8



Մենք սրտանց շնորհավորում եմ բոլոր աղջիկների և կանանց մարտի 8 - ը:
Եղեք բարի, ուրախ, երջանիկ: Թող ծիծաղը ձեր դեմքից անպակաս լինի: Կարճ ասած ցանկանում եմ առողջություն, երջանկություն, հույս, հավատ, սեր և աշխարհի ամենա լավ բաները: Շնորհավոր ձեր մարտի 8-ը: Սիրով 8 բ    դասարանի բլոգ: 


186 դպրոցի սիրելի տնօրեն՝տիկին Քոչարյան,փոխտնօրեններ և ուսուհչուհիներ շնորհավորում ենք ձեզ գարնանային տոների կապակցությամբ:
Սիրով  8  բ դասարանի բլոգ:










четверг, 1 марта 2012 г.

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԲՈԼՈՐԻ ԳԱՐՆԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ....


Եկավ գարունը, տարվա հերթական, գեղեցիկ եղանակը:Եվ գարնան առաջին օրվա  առիթով  մեր բլոգը սիրով շնորհավորում է բոլորին, ցանկանալով` սիրո և նպատակների իրականացման  գարուն:Թող բոլորը պարուրվեն գարնանային երջանկությամբ,սիրող սրտերը անբաժան լինեն,բաժանվածները միավորվեն,իսկ ովքեր դեռ չունեն`գտնեն իրենց կեսին, և ապրեն սիրո զգացումով:




Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More