вторник, 12 июня 2012 г.

Ինչպիսին պետք է լինի զինվորը



Մայիսի 8-ին 8բ դասարանում տեղի ունեցավ բանավեճ ,,Ինչպիսին պետք է լինի զինվորը,, թեմայով:  Խոսեցին գրեթե բոլոր աշակերտները: Նրանք  զինվորի բնավորության  մեջ կարևորում էին քաջությունը, սերը հայրենիքի նկատմամբ: Տղաներից մեկը ասաց, որ շատ կարևոր է, որ ծառայության ընթացքում զինվորը  առաջնորդվի զինվորական կանոնագրքի կանոններով, լսի և ենթարկվի սպաների հրամաններին: Բանակը տղաներին ավելի ինքնուրույն, կազմակերպված և ամուր է դարձնում: Այն աշակերտները, ովքեր բանակում եղբայր ունեին հպարտ էին նրանցով: Քննարկվեց արդյոք ճիշտ է, որ տղաները պարտադիր պետք է ծառայեն բանակում - բոլորը գտնում էին որ դա շատ ճիշտ է և քննարկման ենթակա չէ, անգամ առաջ քաշվեց այն հարցը, թե իսկ ինչու աղջիկները չպետք է ծառայեն: Աղջիկները այդ հարցին շատ դրական էին նայում, իսկ տղաները պնդում էին, որ աղջիկներին բանակում պետք է վստահվի միայն բժշկի կամ բուժքրոջ դերը: Այնուհետև բանավեճը շարունակվեց այն թեմայի շուրջ, թե որ բանակն է ավելի ճիշտ պարտադիրը, թե պայմանագրայինը - ասվեց, որ երկու տիպերն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները: Աշակերտները շատ էին հպարտանում հայոց բանակի մարտունակութամբ և մարտական ոգով:
Հայ զինվորի դաստիարակությունը,- ասացին նրանք,- սկսվում է դեռ օրորոցից, երբ մայրը նրան քնեցնում հայտնի օրորոցային երգի բառերով.
Թո’ղ որսդ, արի’, քաջասի’րտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե…
Բազեն որ եկավ` որդիս լռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ: 



































вторник, 5 июня 2012 г.

Մեր դասարանը պատմության թանգարանում


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More