пятница, 23 ноября 2012 г.

Խոսքեր գրքերից



Պետք չի մտածել թե ինչ է լինելու հետո: Կան բաներ որոնց մասին առահասարակ մտածել պետք չի:
Դմիտրի Գլուխովսկի «Մետրո 2033»

***
Բաժանումից առաջ մարդու հայացքում կարոտ չկա: Դրանում ուժգին բողոք է: Բողոք` ինքդ քո դեմ:
Էլչին Սաֆարլի «Ես հետ կգամ»

***
Նույնիսկ մեկ հոգու ձայնը նշանակություն ունի...
Դմիտրի Գլուխովսկի «Մետրո 2033»

***
Մենք երբեք այնպիսին չենք, ինչպիսին մեզ ցանկանում են տեսնել ուրիշները: Մենք այնպիսին ենք, ինչպիսին ինքներս ենք ուզում լինել:
Պաուլո Կոելիո «Ալեֆ»

***
Անցած սերը երբեք հետ չի գալիս:
Ֆրեդերիկ Բեգբեդեր «Ֆրանսիական վեպ»
Շատ հաճախ մարդիկ իրենց նպատակին հասնելու ճանապարհին շատ քիչ են մտածում, թե ինչ են անելու նպատակին հասնելուց հետո, ավելի ճիշտ` ընդհանրապես չեն մտածում:
Օլեգ Ռոյ «Ստի սարդոստայն»

***
Նույնիսկ մեր սեփական տաղանդն ու իմաստությունը մեզ անպտուղ են թվում, եթե միայն մենք ենք դա զգում...
Միշել Մոնտեն «Փորձեր»

***
Սիրահարները շնչահեղձ են լինում երկու դեպքում` երբ սիրում են, և երբ իրենց էլ չեն սիրում:
Ֆրեդերիկ Բեգբեդեր

***
Եթե ցանկանում ես բուժվել տգիտությունից, նախ պետք է խոստովանես, որ տգետ ես:
Միշել Մոնտեն «Փորձեր»

***
Լռության մեջ մարդ կտոր-կտոր է լինում, ինչպես անօդ տարածության մեջ:
Էրիխ Ռեմարկ «Հաղթական կամար»

***
 Ինչ կարիք կա վերադառնալ Անցյալին, եթե Ներկադ այդքան հստակ է, և Ապագադ` այդքան լուսավոր:
Շառլոթ Բրոնտե

***
Դու չես կարող ո՛չ հաղթել, ո՛չ պարտվել, քանի դեռ մրցարշավը չի սկսել:
Դեվիդ Բոուի

***
Սեր`հենց սա է տղամարդու և կնոջ ամենամեծ խենթությունը:
Պաուլո Կոելիո «Վերոնիկան որոշում է մահանալ»

***
Նա չպատասխանեց իմ հարցերից և ոչ մեկին,բայց չէ որ,երբ շիկնում են դա նշանակում է «այո» ,այնպես չէ
Անտուան Սենտ դը Էքսյուպերի «Փոքրիկ իշխանը»

***
Ես սիրում եմ նրա ոտքերի տակի հողը...և նրա գլխավերևի օդը...և այն ամենը ինչին նա կպնում է.և նրա ասած ամեն մի բառը...սիրում եմ նրա ամեն հայացքը,ամեն շարժումը...և նրան ամբողջությամբ սիրում եմ
Էմիլի Բրոնտե «Մոլեգին հողմերի դարվանդ»

***
Դու ինձ հարցնում ես `կարող եմ սիրել,կարող եմ ,սակայն,ես քեզ չեմ սիրում:
Ջորջ Բայրոն «Դոն Ժուան»

***
Քեզ տեսնելու անհրաժեշտություն ես ,իհարկե չունեմ,եթե խոսքը դրա մասին է:Հասկանում ես,քո մեջ չկա այնպիսի մի բան,որն առանձնահատուկ հաճելի կլինի աչքերիս համար:Բայց ինձ անհրաժեշտ է ,որ դու լինես աշխրահում և որ չփոխվես:
Ժան Պոլ Սարտր «Սրտխառնոց»

***
Կույրը տեսնում է այն,ինչ ուզում է տեսնել:
Դեն Բրաուն «Դա Վինչիի ծածկագիրը»

***
Դու մրսում ես,որովհետև մենակ ես`ոչինչ չի սնում քո մեջ թաքնված կրակը:
Սառա Գրուեն «Ջուր փղերի համար»
Ավելի լավ է մի պատառ հացը, քան լրիվ քաղցը:
Էթել Վոյնիչ «Բոռ»

***
Իսկ քեզ համար ի՞նչն է կարևոր, որ ներե՞մ, թե՞ սիրեմ:
Նար-Դոս «Սպանված Աղավնի»

***
Ինչ էլ լինի միշտ պետք է հիշել. սա ընդամենը կյանք է, մենք կարող ենք հաղթահարել...
Դին Կունց «Սրտի մռայլ գետերը»

***

«Մարդիկ ժամանակ չունեն ինչ-որ բան իմանալու համար։ Նրանք ամեն բան պատրաստի են գնում խանութից։ Բայց ախր չկան այնպիսի խանութներ, որտեղ ընկերներ վաճառեն, այդ պատճառով մարդիկ այլևս ընկերներ չունեն»։
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի, «Փոքրիկ իշխանը»

***
Երբ մարդ վարժվում է աղմուկին, լինում են լռություններ, որոնք արթնացնում են նրան:
Անրի Վեռնոյ «Մայրիկ»
Մարդիկ այնքան շատ են փոխվում, որ ամեն անգամ կարող ես նրանց մեջ ինչ-որ նոր բան նկատել:
Ջեյն Օստին «Հպարտություն և նախապաշարմունք»

***
-Դու սիրու՞մ ես ինձ:
-Ավելի շատ քան երեկ, ավելի քիչ քան վաղը:
Պաոլո Կոելիո «Զաիր»

***
Բարի լինելու համար խելք ունենալ պետք չի:
Ջոն Սթեյնբեք «Մկների և մարդկանց մասին»

***
Աստված անտարբեր չի գտնվում նրանց հանդեպ, ովքեր նրան դիմում են սիրով ու հավատով:
Թեոդոր Դրայզեր «Պատվար»

***
Իմ կարծիքով բոլորի նպատակը մեկն է` ապրել ազատ և անկախ, սակայն ոչ բոլորն են դրան հասնելու ճիշտ ուղղի ընտրում:
Միշել Մոնտեն «Փորձեր»

***
Եթե դու վատ ես և դժվար դրության մեջ ես, գտիր նրան, ով ավելի վատ է ու ավելի դժվար դրության մեջ և օգնիր նրան:
Օլեգ Ռոյ «Ստի սարդոստայն»

***
Դու կարող ես ամողջ կյանքդ ապրել առանց արթնանալու...
Դեն Միլմեն «Խաղաղ մարտիկի ճանապարհը»

***
Որոշ առեղծվածներ հենց նրանով են հիասքանչ, որ անլուծելի են...
Դմիտրի Գլուխովսկի «Մետրո 2033»

***
Իմ կարծիքով ցանկացած հարցի պետք է պատասխանել` չգիտեմ:
Միշել Մոնտեն «Փորձեր»

***
Եվ մենք բաժանվեցինք, այդպես էլ չհասկանալով իրար: Այս կյանքում մարդիկ հազվադեպ են իրար հասկանում...
Յոհան Վոլֆգանգ Գյոթե «Երիտասարդ Վերտերի տանջանքները»

***
Կարելի է անցյալը մոռանալ, սակայն դա չի նշանակում, որ կարելի է դրանից բուժվել:
Ֆրեդերիկ Բեգբեդեր «Ֆրանսիական վեպ»

***
Մոռանալ: Մի տես թե ինչ խոսք է: Ո՞վ կարող է ապրել առանց մոռացության: Սակայն ո՞վ կարող է մոռանալ այն ամենը, ինչ ինքը չի ուզում հիշել:
Էրիխ Ռեմարկ «Հաղթական կամար»

***
Դրախտում տեղերը սահմանափակ են, և միայն դժոխքում է, որ մուտքն ազատ է:
Դմիտրի Գլուխովսկի «Մետրո 2033»

Աֆորիզմներ


Հետաքրքիր աֆորիզմներ  Ձեզ համար




















четверг, 1 ноября 2012 г.

Սարդարապատ


ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՆՔ ԵՆՔ...

Հայրենիքը տատս ու պապս են, հայրենիքը հայրս ու մայրս են...
Հայրենիքը դպրոցս, ընկերներս, ուսուցիչներն են....
Այն նաև այն հողն է, որը շաղաղված է իմ արյունակիցների, իմ նախնիների արյունով...
Հոկտեմբերի 21-ին մեր դասարանով այցելեցինք մի այդպիսի վայր՝ Սարդարապատ...




Սարդարապատի ճակատամարտ 1918 թ., տեղի է ունեցել 1918 թ-ի մայիսի 21-27, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև: Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «,20-րդ դարի Ավարայր,,:Սարդարապատի ճակատամարտը հայ ուսումնասիրողների կողմից գնահատվում է որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկը։ Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար:









































Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More