вторник, 20 декабря 2011 г.

Ինչպես են նշում «Նոր Տարի»-ն աշխարհի տարբեր երկրներում



«Նոր Տարի» -ին  այն յուրօրինակ տոն է,որ աշխարհի գրեթե բոլոր երկրները նշում են մեծ շուքով:Ամանորյա ավանդույթերը,որքան նման են իրար այդքան էլ տարբեր:Ամանորը նույնպես զուրկ չի մնացել զավեշտալի դեպքերից:Աշխարհի գրեթե յուրաքանչյուր անկյունում կան Նոր տարվա ավանդույթներ, որոնք ինքնատիպ են, հետաքրքրական և անկրկնելի: 
   Իտալիայում Նոր տարին սկսվում է հունվարի 6-ին:Իտալիայում Ձմեռ պապը Բաբո Նատալին է: Իտալացիները համարում են, որ Նոր տարին պետք է սկսել ամեն հին բանից ազատվելով: Այդ պատճառով Ամանորի գիշերը նրանք, ըստ ընդունված կարգի, պատուհանից դուրս են շպրտում հին իրերը: Իտալացիներն իրենց այս ավանդույթը շատ են սիրում և այն իրագործում են մեծ կրքոտությամբ: Ըստ հավատալիքների, հին իրերից ազատվելու դեպքում դրանց տեղն անպայման նորերն են գրավելու:
Իտալացիներն Ամանորի սեղանին դնում են ընկույզ, ոսպով պատրաստված կերակուրներ և խաղող: Սրանք երկարակեցության, առողջության ու բարեկեցության խորհրդանիշներն են:
Իտալիայի գավառներում վաղուց գոյություն ունի մի ավանդույթ, ըստ որի հունվարի 1-ի վաղ առավոտյան աղբյուրից ջուր պետք է տուն տանել: «Եթե մտերիմներիդ ոչինչ չես կարողանում նվիրել, ապա նվիրիր ջուր՝ զեյթունի ճյուղի հետ միասին», – ասում են իտալացիները:Իտալացիները կրքոտությամբ պատուհանից դուրս են շպրտում հին արդուկներն ու աթոռները,հին արդուկներ:Հին հավատալիքների համաձայն, այդ գիշեր թռչում-գալիս է բարի փերի Բեֆանը: Նա դռները բացում է փոքրիկ ոսկե բանալիով ու տուն մտնելով՝ նվերներով լցնում է հատուկ այդ նպատակով վառարանի վրա դրված նրանց գուլպաները: Իսկ ովքեր վատ են սովորել կամ անկարգություններով են աչքի ընկել, փերին նրանց գուլպաների մեջ ածուխի կտոր է դնում:Իտալացիների համար կարևոր է նաև, նոր տարում թե ում առաջինը կհանդիպեն: Հունվարի 1-ին եթե նրանք առաջինը հանդիպում են վանականի կամ քահանայի, ապա դա վատ նախանշան է նրանց համար: Ցանկալի չէ նաև փոքր երեխայի հանդիպելը, իսկ ծեր ու կորացած մարդու հետ հանդիպումը, նրանց կարծիքով, երջանկություն կարող է բերել:

  Հունաստանի բնակիչները հյուր գնալիս իրենց հետ վերցնում են մի քար, որը նետում են հյուրընկալող տան շեմքին: Եթե քարը ծանր է, նրանք ասում են. «Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանրակշիռ»: Եթե քարը փոքր է, ցանկանում են. «Թող տանտիրոջ աչքի փուշն այս քարի պես փոքր լինի»:
§  Շոտլանդիայում վառում են ձյութով տակառը և այն գլորում են փողոցով:Շոտլանդիայում Նոր տարվա տոնն անվանում են «Հոգմանի»: Ավանդույթի համաձայն, Ամանորի գիշերը վառում են ձյութով տակառ և այն գլորում են փողոցով, այդպիսով վառելով հին տարին ու հրավիրելով նոր տարուն: Շոտլանդիայում համարում են, որ իրենց հաջողությունն ու անհաջողությունը կախված է նրանից, թե ով առաջինը նոր տարում իրենց տուն կայցելի: Նրանց կարծիքով, մեծ հաջողություն է բերում մուգ մազերով տղամարդը, ով նվերով է նրանց տուն մտնում: Այդ ավանդույթը կոչվում է «Ֆերստ ֆուտինգ»:
Նոր տարվա տոնին պատրաստում են ազգային առանձնահատուկ կերակրատեսակներ՝ նախաճաշին մատուցում են վարսակի բլիթներ, պուտինգ, հատուկ տեսակի պանիր, ճաշին՝ եփած սագ կամ բիֆշտեքս, կարկանդակ կամ խմորի մեջ եփած խնձոր:
Հյուրերն անպայման իրենց հետ պետք է տանեն ածուխի մի կտոր, որպեսզի գցեն նոր տարվա վառարանի մեջ: Ուղիղ կեսգիշերին լայն բացում են դռները, որպեսզի դուրս թողնեն հին տարուն և ներս հրավիրեն նոր տարուն:
  Ֆրանսիայում կարևորը գինու տակառը գրկելն ու տոնի առթիվ դրանս շնորհավորելն է:
Ֆրանսիայում Ձմեռ պապին անվանում են Պիեռ Նոել: Նա գալիս է Ամանորի գիշերը և նվերներ է դնում մանուկների կոշիկների մեջ: Այս երկրում նույնպես, ինչպես շատ երկրներում ամանորյա թխվածքի մեջ բակլա են դնում, ում այն բաժին է հասնում՝ նա արժանանում է «բակլայի թագավոր» տիտղոսին և տոնական երեկոյի ընթացքում բոլորը նրան են ենթարկվում:
Ֆրանսիացիները տոնածառի կողքը դնում են փայտե կամ կավե տիկնիկներ: Ավանդույթի համաձայն, տանտերն անպայման պետք է չրխկացնի իր բաժակը գինու տակառին, դրա Ամանորը շնորհավորի ու խմի՝ լավ բերք մաղթելով:
 Մեծ Բրիտանիայի կղզիներում մեծ տարածում ունի «Նոր տարուն ներս թողնելու» ավանդույթը՝ հին կյանքից նորին անցնելու սիմվոլիկ սահմանը: Երբ ժամացույցն ազդարարում է ժամը 12-ը, բացում են տան հետևի դռները, որպեսզի դուրս թողնեն Հին տարուն, իսկ վերջին հարվածով բացում են տան մուտքի դուռը՝ ներս թողնելով Նոր տարուն:
  Անգլիայում ամանորյա սեղանին անպայման դրվում է հնդկահավ՝ շագանակներով և տապակած կարտոֆիլով, ինչպես նաև խաշած կաղամբ՝ մսի կարկանդակներով, պուդինգ, քաղցրավենիք, մրգեր:
Անգլիայում ընդունված է Ամանորի տոնին երեխաների համար անգլիական հնագույն հեքիաթների սյուժեներով ներկայացումներ խաղալ: Նոր տարվա ամբողջ գիշերը փողոցում առևտրականները վաճառում են խաղալիքներ, դիմակներ, փուչիկներ, շվիկներ:Անգլիայում է առաջին անգամ ծնունդ առել Ամանորը միմյանց բացիկներով շնորհավորելու սովորությունը: Ամանորյա առաջին բացիկը տպագրվել է Լոնդոնում, 1843 թ.:Քնելուց առաջ երեխաները սեղանին նվերների համար ափսե են դնում և սպասում են Սանտա Կլաուսին, իսկ կոշիկների մեջ խոտ են դնում, որով ուզում են հյուրասիրել Սանտայի իշուկին:
Նոր տարվա գալստյան մասին ազդարարում են զանգերը: Նախքան ժամացույցի սլաքները կմոտենան ժամը 12-ին, ծածկոցով ծածկված զանգերը թույլ զանգահարում են՝ նախապատրաստելով ու նախազգուշացնելով Նոր տարվա գալուստը: Ուղիղ ժամը 12-ին զանգերը դեն են շպրտում ծածկոցները և ամբողջ հզորությամբ զանգում են՝ ազդարարելով Նոր տարվա մուտքը: Այդ րոպեներին սիրահարները պետք է սպիտակ ճագոմի ճյուղերի տակ ամուր-ամուր համբուրվեն, որպեսզի եկող տարում միմյանցից չբաժանվեն: Ճագոմը մոգական ծառ է համարվում:
 Չինաստանում Նոր Տարին նշվում է ավելի ուշ, քան ավանդական եվրոպականը. այդ  տոնը գալիս է փետրվարի վերջին: Չինական Ամանորի բնորոշ հատկանիշները համարվում են ճայթուկներն ու հրավառությունը: Չինացիները հավատացած են, որ ինչքան շատ լինեն լույսերը, այնքան երջանիկ կլինի գալիք տարին:
§  Ճապոնիայում  Նոր Տարվա գիշերը 108 անգամ զնգում են զանգերը:Նրանք հավատում են, որ եկող տարում ծիծաղն իրենց հաջողություն կբերի: Ամանորի առաջին գիշերն ընդունված է տաճար հաճախել: Բոլոր տաճարներում 108 անգամ հնչեցնում են զանգերը: Ինչպես կարծում են ճապոնացիները,  յուրաքանչյուր հարված համապատասխանում է որևէ արատի` ագահություն, հիմարություն, չարություն, թեթևամտություն, անվճռականություն և նախանձ: Ամեն մի արատ ունի տասնութ տարբեր երանգ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 108: Չար ոգիներին վախեցնելու համար ճապոնացիները տան մուտքին ամրացնում են ծղոտի փնջեր: Տանը` երևացող տեղում, դնում են բրնձե բլիթներ, որոնց վրա շարում են երջանկություն, առողջություն եւ երկարակեցություն խորհրդանշող մանդարիններ:
  Իրանում Նոր տարին դիմավորում են գարնանը: Պարսիկները նախօրոք փոքր ափսեների մեջ ցորեն կամ գարի են աճեցնում: Նոր տարվա օրերին ծլած խոտը խորհրդանշում է նոր կյանքի սկիզբ:

  Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է: Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջը: Այդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է Բեշերունգ: Ամանորի ճաշկերույթի ամենակարևոր մասը կոչվում է «der Lebekuchen»՝ մեղրաբլիթ-քաղցրաբլիթը: Ալյուրից, շաքարից և չամիչից պատրաստված այդ «իսկական հրաշքը» 16-րդ դարում երբեմն կարող էր մեկ երկար նստարանի չափ լինել: Անկախ նրանից, թե չինական հորոսկոպով ինչ կենդանու տարի է լինելու, Հարավային Գերմանիայում և Ավստրիայում մարդիկ շատ հաճախ իրար նվիրում են ապակյա կամ ճենապակյա խոզուկներ, որոնք հիմնականում գանձանակ են լինում:

  Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը եւ բրնձի շիլան: Իսկ Ծննդյան տոնի գլխավոր դերակատարներից է «Joulupukki»-ն: Ֆիններն այդպես են կոչում Ձմեռ Պապին: Նախկինում նա բացի նվերներից իր հետ բերում էր նաև ճիպոտներ, իսկ իր այցը սկսում էր հետևյալ խոսքերով. «Կա՞ն, արդյոք, այս տանը խելոք երեխաներ»: Այսօր դաստիարակության գործոնը գրեթե վերացել է և բոլոր երեխաները ստանում են նվերներ:
  Իսպանացիների համար հանրային տոն է և հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ՝ այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու և խաղող ուտելու համար: Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 գիլա: Յուրաքանչյուր գիլան խորհրդանշում է տարվա ամիսը, իսկ եթե հասնում են ուտել բոլոր 12 գիլաներն, ապա դրանով գրեթե երաշխավորվում է բաղձալի երազանքի կատարումը: Ի դեպ, այս ավանդույթը տարածվում է նաև նրանց վրա, ով Նոր Տարին դիմավորում է տանը: Խաղողի գիլաներ դրվում են բոլոր ամանների մեջ:
  Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր: Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը Բեւեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության եւ ուրախության խորհրդանիշն է: Շվեդական տներում Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են բերում աղբը , իսկ վերադառնում են Յուլ Տոմտենի՝ Ձմեռ Պապու կերպարանքով: Երբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը բոլորը սկսում են սերպանտին շաղ տալ, շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենն էլ նվերներ բաժանել: Այդպիսի աղմուկ-աղաղակի պայմաններում Նոր Տարին մուտք է գործում Շվեդիա:
  Ամերիկայում ավելի շատ ուշադրություն է դարձվում ոչ թե նվերին, այլ փաթեթավորմանը: Ծննդյան տոնի օրը բոլորը կարող են ժամերով և մեծ ուրախությամբ բացել նվերը, որը կաղամբի նման փաթաթված է բազմաթիվ թղթերի մեջ:
  Ռումինիայում եւ Ավստրալիայում  տանտիրուհին սկսում է կտրտել ամանորյա անակնկալ-կարկանդակը: Եթե կարկանդակի միջոցով բաժին է հասնում կոպեկ՝ կբերի հարստություն, իսկ վարդի ճյուղը կբերի սեր:

Ամանոր


Նոր տարին այսօր տոնում են և՛ քրիստոնյաները, և՛ այլադավանները: Այս տոնը հայերն անվանել են Ամանոր (հին հայերեն «ամ»` տարի, և «նոր» բառերից) կամ Նավասարդ (հնդիրանական «նավ»` նոր, և «սարդ»` տարի, բառերից): Հայաստանի տարբեր շրջաններում տոնը կոչվել է տարբեր անուններով` Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, որ նշանակում է ամսագլուխ, այսինքն` յուրաքանչյուր ամսվա առաջին օրը:
    Հին հայերը Նոր տարին կամ Ամանորը դիմավորել են ամռանը: Թերևս սա է պատճառը, որ ավանդությունը Հայկ Նահապետի հաղթանակը բռնակալ Բելի դեմ Հայոց ձոր գավառում նշում է Ն.Ք. 2492 թ. Նավասարդի 1-ին (օգոստոսի 11-ին): 18-րդ դարում Ամենայն Հայոց Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տոմարով հայերը հունվարի 1-ը ընդունեցին որպես տարվա սկիզբ և Ամանորի տոն:
    Շատ ժողովուրդներ ամանորյա տոներին տոնածառ են զարդարում, որը դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի, իսկ տոնածառի գլխին դրված աստղը` Բեթղեհեմյան աստղի: Իսկ կեսգիշերին նվերներով հանդերձ ամենացանկալի հյուրը` Ձմեռ կամ Կաղանդ պապը (Դեդ Մորոզ, Սանտա Կլաուս) Զմյուռնիա քաղաքի Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ հայրապետն է: Նիկողայոսը ծնվել է 280 թվականին Փոքր Ասիայի Լիկիա նահանգում: Մեծահարուստ, բարեպաշտ և բարեգործ ընտանիքի զավակ էր: Մանկուց կրթվելով Ավետարանի պատգամներով` ապրել է բարեկրոն քրիստոնյայի կյանքով: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա հավատարմորեն հետևել է ավետարանական այս պատգամին. «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա', վաճառի'ր քո ունեցվածքը և տո'ւր աղքատներին» (Մատթ. ԺԹ 21): 1087 թվականին Իտալիայի Բարի քաղաքում սբ Նիկողայոսի անվամբ կառուցվել է փառավոր մի տաճար, ուր ամփոփված են նրա նշխարները:
    Նիկողայոս Սքանչելագործ հայրապետը հրաշագործ էր, բարի ու առատաձեռն, միշտ պատրաստ` կարիքավորներին օգնելու, իր հարստությունից մանուկներին անակնկալ նվերներ մատուցելու: Սբ Նիկողայոսը մանուկների պաշտպան սուրբն է, որոնց հանդեպ հատուկ հոգածություն է ցուցաբերում: Նույնիսկ իր վախճանից հետո էլ նա երկնային արագահաս օգնությամբ պատասխանում է իր բարեխոսությունը խնդրողների աղոթքին:
    Ճշմարիտ հավատքը, աստվածային սերն ու քրիստոնեական բոլոր առաքինությունները մարմնավորող այս սուրբն է, որ Ամանորի գիշերը պիտի թակի բոլորիս դռները և իբրև ամանորյա անակնկալ ընծա մատուցի իր բարությունն ու ջերմությունը` դրանք միմյանց փոխադարձելու պատգամով:
    Ըստ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի, Նոր տարվա տոնական գլխավոր նախապատրաստությունները հիմնականում ուտելիքների պատրաստության շուրջն են: Աշնանից սկսած տոնի համար պահվում են զանազան չորացրած մրգեր, պաստեղներ, ընկուզերշիկներ և այլն: Պետք է նշել նաև, որ հունվարի 1-ը` ընկնելով հայոց Ծննդյան տոնի շաբաթի մեջ, պահոց օր է, և ամանորյա ուտելիքները բաղկացած են հիմնականում պահքի ընթացքում թույլատրելի ուտեստներից:
    Տոնի կապակցությամբ ամենուր հաց են թխում, եթե նույնիսկ մեծ քանակությամբ հաց ունենային, քանի որ Նոր տարին պետք է նոր հացով սկսել: Բացի այդ, Հայաստանի տարբեր վայրերում տարբեր անվանումներով («Տարի հաց», «Կրկենի», «Դովլաթ կրկենի» «Կլոճ» և այլն) թխվում է տոնի կարևորագույն ծիսական հացը: Ըստ ավանդույթի, տարեհացի մեջ դրվում է որևէ նշան և բաժանվում ընտանիքի անդամների միջև. ում բաժնի միջից որ դուրս է գալիս նշանը, ըստ ավանդույթի, որպես խաղիկ, տարին նրա համար հաջող է լինելու:

пятница, 9 декабря 2011 г.

Ճանաչելով սիրենք Երևանը


Հոկտեմբերի 9-ը աշնան արևոտ օրերից մեկն էր: 8բ դասարանի աշակերտները դասղեկ Է. Սահակյանի և ծնողների ուղեկցությամբ որոշեցին շրջել Երևանի փողոցներով: Արդյունքում նրանք ճանաչեցին հայ մեծերի արձանները, քաղաքի գողտրիկ անկյունների մի մասը: Երգեցին Կոմիտասի և Սայաթ Նովայի արձանների մոտ: Նկարվեցին Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Վիլյամ Սարոյանի, Ալեքսանդր Թամանյանի, Հովհաննես Թումանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Առնո Բաբաջանյանի արձանների մոտ: 
Նկարվեցին նաև Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Օգյուստ Ռոդենի հեղինակած արձանի մոտ: Ինչպես ժամանակին Փարիզում Ժակ Շիրակի հովանավորությամբ տեղադրվել էր յուրաքանչյուր հայ մարդու համար նվիրական Կոմիտաս վարդապետի արձանը, այնպես էլ Երևանում՝ Կոմիտասի արձանի հարևանությամբ տեղադրվեց Օգյուստ Ռոդենի հեղինակած արձանը:



Մեր մասնակցությունը Օ. Ռոդենի կերտած արձանի բացմանը Ֆրանսիայի հրապարակում




PictureԱռավոտից Ֆրանսիայի հրապարակը բազմամարդ էր, տրամադրությունը` տոնական: Երևանի հ.186 դպրոցի  5-9-րդ դասարանների աշակերտները  ներկա  գտնվեցին այս  պատմական  միջոցառմանը: Այդ օրը եզակի  և ուրախալի օրերից մեկն էր  մեր երկրի ու ժողովրդի համար: Առանձնակի հպարտությամբ նշենք, որ աշխարհի հզոր ու հեղինակավոր երկրներից մեկի ղեկավարն էր այցելել մեր երկիր: Ինչպես ժամանակին Փարիզում Ժակ Շիրակի հովանավորությամբ տեղադրվել էր յուրաքանչյուր հայ մարդու համար նվիրական Կոմիտաս վարդապետի արձանը, այնպես էլ Երևանում՝ Կոմիտասի արձանի հարևանությամբ տեղադրվեց Օգյուստ Ռոդենի հեղինակած արձանը:

Անտառները արժեքավոր էկոհամակարգեր են


Picture,,Անտառները արժեքավոր էկոհամակարգեր են,, մրցութային ծրագրի սահմանններում վերջնական ավարտական աշխատանքը ներկայացավ ,,Սյունիքի  անտառները,, միջոցառման ձևով:
Աշակերտները գեղարվեստորեն ներկայացրեցին Սյունիքի անտառնեռի հիմնական  խնդիրները:
Ներկայացվեց կատարված աշխատանքների ամփոփում.
1. Ուսումնական  էքսկուրսիաներ, որոնք անցկացվել էին Էյ-Թի-Փի կենտրոնական գրասենյակում, ԳԱ ,,Երկրաբանության թանգարանում, Կարինի տնկարանում, Բուսաբանական այգում:
2. Հետազոտական աշխատանքների ամփոփում, ռեֆերատների ձևով:
3. Ցուցահանդեսի բացում:
4. ,,Անտառ,, թեմայով շարադրությունների մրցույթ:
5. Սյունիքի անտառների /Շիկահողի արգելոցի/ ուսումնասիրություն:
6. Թեմայի շուրջ կազմած գրքերի ներկայացում:
Աշակերտների կողմից առաջարկություն եղավ Սյունիքը դարձնել տուրիստական գոտի:
Աշակերտների խոսքը ուղեկցվում էր էկրանին երևացող սլայդներով, որոնք պատկերում էին պահեր հետազոտական աշխատանքներից:
Միամսյակի՝ /սեպտեմբերի10-ից հոկտեմբերի 10-ը/  ամփոփումը հակիրճ ներկայացրեց աշխատանքների ղեկավար՝ կենդանաբանության ուսուցչուհի Գ. Բուլդոյանը:
Աշխատանքները բովանդակալից էին և նպատակային:
 Լավագույն աշխատանքներ ներկայացնող աշակերտները և դասարանները տնօրինության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և շնորհակալագրերով:

Պարգևատրման արարողություն


Դեկտեմբերի 5-ին ,,Անի Պլազա,, հյուրանոցի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ,,Անտառները արժեքավոր էկոհամակարգեր են,, մրցույթի պարգևատրման արարողությունը: Պարգևատրմաը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների գործակալության պետ պրն. Արտաշես Զիրոյանը, Հայաստանում Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության դեսպան պրն. Հանս-Յոխեն Շմիդթը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչի տեղակալ պրն. Դիրկ Բոբերգը, ԿԿԿ ծրագրի թիմի ղեկավար պրն. Թոմաս Էբերհեռը և Երկրաբանության թանգարանի էկոակումբի տնօրեն Դ. Ղափանցյանը:
Մրցույթին մասնակցում էին ՀՀ ծրագրին մասնակից բոլոր 35 դպրոցները որոնք ներկայացրել էին 2000-ից ավելի աշխատանքներ: Նրանցից ընտրվեցին 5 լավագույնները որոնցից մեկն էր հ. 186 դպրոցի էկոակումբը, որը ղեկավարում է կենսաբանության ուսուցչուհի Գ. Բուլդոյանը: Մրցութային բոլոր աշխատանքներից ընտրված էին լավագույնները և ներկայացված  ցուցահանդեսում, որտեղ մեր դպրոցի աշխատանքներին հատկացված էր առանձին ստենդ:
Պարգևատրության ժամանակ պրն. Էբերհեռը շնորհավորելով առանձնացրեց հ. 186 դպրոցի կատարած աշխատանքները, որոնք վերաբերվում էին Շիկահողի արգելոցի ուսումնասիրությանը և աշակերտների կատարած առաջարկությանը՝ Սյունիքը դարձնել տուրիստական գոտի: Նկատվել և լավագույն գնահատականի էր արժանացել ,,Սյունիքի անտառները,, միջոցառումը, որը համեմված էր 8բ դասարանի աշակերտ Արմենակյան Վահեի տեսանյութով և դպրոցում բացված ցուցահանդեսը: Ուշադրության էր արժանացել նաև կատարված աշխատանքները ներկայացնող տեսաֆիլմը: Հաղթած յուրաքանչյուր աշխատանքային խումբ ստացավ հավաստագիր, հեռադիտակ և գրքեր:
Պարգևատրման արարողությանը մասնակցում էր նաև մեր դպրոցի տնօրեն Մ. Քոչարյաը:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More