суббота, 22 июня 2013 г.

Հրաժեշտ Ձեզ


Ինչպես ամեն պատմություն ունի ավարտ այդպես էլ մեր դասարնի պատմությունը ունի իր ավարտրտը և այդ ավարտը մոտեցել է: Մեր դասարաը այս 9 տարվա ընթացքում եղել է շատ կարգապահ և եղել է դպրոցի լավագույն դասարանը: Ինչպես նաև մեր այս բլոգով եղել ենք առաջատար և մեր դպրոցում և կրթական այլ կայքերում: Մենք մեր բոլոր դասարանի աշակերտների կողմից շնորհակալություն ենք հայատնում և շնորհակալ ենք որ այսքան տարի հետևել եք մեզ մեր կայքի միջոցով:

 Դե ինչ ցտեսություն ՁԵԶ մեր լավ այցելուներ:

Հարգանքնորով բլոգի ադմինիստրանցի:







пятница, 3 мая 2013 г.

Այցելություն պանթեոն և Եռաբլուր

Մշակույթն է պահպանում ազգը...
Զինվորն է պահպանում հայրենիքը...

Ապրիլի 27-ի էքսկուրսինան 9բ դասարանի համար ուներ երկու նպատակ. այցելել հայ մեծանուն արվեստագետների, գրողների, պետական գործիչների շիրիմներին և հարգել Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը: Այդ նպատակով աշակերտները եղան և՛ պանթեոնում, և՛ Եռաբլուրում, իրենց հետ տանելով կարմիր կակաչներ:
Ապրիլի 27-ին մեծ հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն էր: Երեխաները նկարվեցին նրա որդու՝ Վանանդ Շիրազի հետ:
Շնորհալի աղջիկներ Լենան,Ջուլիետան և Գրետան երգեցին երգեր Անդրանիկի, Մովսես Գյորգիսյանի և Թաթուլ Կրպեյանի մասին:





Վանանդ Շիրազի հետ


вторник, 23 апреля 2013 г.

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր


вторник, 19 марта 2013 г.

Աշխարհում այսօր առաջին անգամ նշվում է Երջանկության միջազգային օրը




ՄԱԿ-ն այսօր առաջին անգամ նշում է Երջանկության միջազգային օրը:

Մարտի 20-ը Երջանկության օր հայտարարելու վերաբերյալ որոշումը կայացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2012թ. հուլիսի 12-ին։
Օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունն ասել է, որ «երջանկությունն ընկած է մարդկային ցանկությունների հիմքում»։
Ընդ որում՝ նա ափսոսանք է հայտնել, որ «նյութական բարեկեցությունը դեռևս անհասանելի է չափազանց շատ մարդկանց, ովքեր ապրում են ծայրահեղ աղքատ պայմաններում»։

Հաղորդվում է, որ օրվա կապակցությամբ առաջին միջոցառումը ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում կլինի հայտնի հնդիկ հոգևոր ուսուցիչ Շրի Չինմոյի «Երջանկության գանձերը» աուդիոգրքի շնորհանդեսը։

Հետաքրքրական է, որ Երջանկության միջազգային օրը նշելու նախաձեռնությունը եկել է փոքր լեռնային երկրից՝ Բութանից (պետություն Ասիայում)։ Համարվում է, որ Բութանի թագավորության բնակիչներն ամենաերջանիկ մարդիկ են ամբողջ աշխարհում։

пятница, 8 марта 2013 г.

Շնորհավոր մարտի 8


суббота, 23 февраля 2013 г.

Հայրենիքի պաշտպանի օր


Երկար տարիներ, մինչև Սովետական Միության փլուզումը, փետրվարի 23-ը՝ Կարմիր բանակի օրը, տոնվում էր՝ որպես Տղամարդանց տոն (այն համարժեք էր մարտի 8-ի Կանանց տոնին): Մինչ օրս էլ, սակայն, սովետական բանակում ծառայած վետերանները գնում են «Հաղթանակ» զբոսայգի և ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնում Հայրենական պատերազմում զոհվածների «Անհայտ զինվորի գերեզմանի» անմար կրակի մոտ:
Ընդունված էր համարել, որ 1918թ. փետրվարի 23-ին Կարմիր գվարդիայի ջոկատներն առաջին անգամ հաղթանակ տարան կայսերական Գերմանիայի դեմ: Հենց այդ առաջին հաղթանակներն էլ հանդիսացան «Կարմիր բանակի ստեղծման» պատճառները:
1922 թվականին այդ օրը պաշտոնապես հայտարարվեց Կարմիր բանակի օր: Ավելի ուշ ԽՍՀՄ-ում փետրվարի 23-ը սկսեցին նշել՝ որպես Խորհրդային բանակի և ռազմա-ծովային նավատորմի համազգային օր: Խորհրդային միության փլուզումից հետո այդ օրը վերանվանվեց Հայրենիքի պաշտպանի օր:
 
Որոշ մարդկանց համար փետրվարի 23-ը, այնուամենայնիվ, հանդիսանում է բոլոր այն տղամարդկանց օրը, ովքեր ծառայում կամ ծառայել են բանակում կամ այլ ցանկացած ուժային կառուցում:

пятница, 18 января 2013 г.

Լազերայանի զենք





Լազերայանի զենքը ճառագայթային զենքի տեսակ է, լույսի արագությամբ էլեկտրամագնիսական էներգիայի ճառագայթման օպտիկական գեներատոր:
Այն կարող է նեղ ուղղորդված փնջով  բարձր էներգիա ճառագայթել:  
Լազերի խոցող գործողությունն արտահայտվում է ճառագայթահարվող մակերեսի ջերմաստիճանի ակնթարթային բարձրացումով, որի հետևանքով տեղի է ունենում խոցման օբյեկտի հալում, այրում, գոլորշիացում, մարդկանց կուրացում և թերմիկ այրվածքների առաջացում:
 Լազերային զենքերը կարող են արդյունավետ խոցել տիեզերական սարքերը, օդային նշանակետերը, հրթիռների ինքնանշանառման գլխիկները և այլն:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More