суббота, 22 июня 2013 г.

Հրաժեշտ Ձեզ


Ինչպես ամեն պատմություն ունի ավարտ այդպես էլ մեր դասարնի պատմությունը ունի իր ավարտրտը և այդ ավարտը մոտեցել է: Մեր դասարաը այս 9 տարվա ընթացքում եղել է շատ կարգապահ և եղել է դպրոցի լավագույն դասարանը: Ինչպես նաև մեր այս բլոգով եղել ենք առաջատար և մեր դպրոցում և կրթական այլ կայքերում: Մենք մեր բոլոր դասարանի աշակերտների կողմից շնորհակալություն ենք հայատնում և շնորհակալ ենք որ այսքան տարի հետևել եք մեզ մեր կայքի միջոցով:

 Դե ինչ ցտեսություն ՁԵԶ մեր լավ այցելուներ:

Հարգանքնորով բլոգի ադմինիստրանցի:







пятница, 3 мая 2013 г.

Այցելություն պանթեոն և Եռաբլուր

Մշակույթն է պահպանում ազգը...
Զինվորն է պահպանում հայրենիքը...

Ապրիլի 27-ի էքսկուրսինան 9բ դասարանի համար ուներ երկու նպատակ. այցելել հայ մեծանուն արվեստագետների, գրողների, պետական գործիչների շիրիմներին և հարգել Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը: Այդ նպատակով աշակերտները եղան և՛ պանթեոնում, և՛ Եռաբլուրում, իրենց հետ տանելով կարմիր կակաչներ:
Ապրիլի 27-ին մեծ հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն էր: Երեխաները նկարվեցին նրա որդու՝ Վանանդ Շիրազի հետ:
Շնորհալի աղջիկներ Լենան,Ջուլիետան և Գրետան երգեցին երգեր Անդրանիկի, Մովսես Գյորգիսյանի և Թաթուլ Կրպեյանի մասին:





Վանանդ Շիրազի հետ


вторник, 23 апреля 2013 г.

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր


вторник, 19 марта 2013 г.

Աշխարհում այսօր առաջին անգամ նշվում է Երջանկության միջազգային օրը




ՄԱԿ-ն այսօր առաջին անգամ նշում է Երջանկության միջազգային օրը:

Մարտի 20-ը Երջանկության օր հայտարարելու վերաբերյալ որոշումը կայացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2012թ. հուլիսի 12-ին։
Օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունն ասել է, որ «երջանկությունն ընկած է մարդկային ցանկությունների հիմքում»։
Ընդ որում՝ նա ափսոսանք է հայտնել, որ «նյութական բարեկեցությունը դեռևս անհասանելի է չափազանց շատ մարդկանց, ովքեր ապրում են ծայրահեղ աղքատ պայմաններում»։

Հաղորդվում է, որ օրվա կապակցությամբ առաջին միջոցառումը ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում կլինի հայտնի հնդիկ հոգևոր ուսուցիչ Շրի Չինմոյի «Երջանկության գանձերը» աուդիոգրքի շնորհանդեսը։

Հետաքրքրական է, որ Երջանկության միջազգային օրը նշելու նախաձեռնությունը եկել է փոքր լեռնային երկրից՝ Բութանից (պետություն Ասիայում)։ Համարվում է, որ Բութանի թագավորության բնակիչներն ամենաերջանիկ մարդիկ են ամբողջ աշխարհում։

пятница, 8 марта 2013 г.

Շնորհավոր մարտի 8


суббота, 23 февраля 2013 г.

Հայրենիքի պաշտպանի օր


Երկար տարիներ, մինչև Սովետական Միության փլուզումը, փետրվարի 23-ը՝ Կարմիր բանակի օրը, տոնվում էր՝ որպես Տղամարդանց տոն (այն համարժեք էր մարտի 8-ի Կանանց տոնին): Մինչ օրս էլ, սակայն, սովետական բանակում ծառայած վետերանները գնում են «Հաղթանակ» զբոսայգի և ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնում Հայրենական պատերազմում զոհվածների «Անհայտ զինվորի գերեզմանի» անմար կրակի մոտ:
Ընդունված էր համարել, որ 1918թ. փետրվարի 23-ին Կարմիր գվարդիայի ջոկատներն առաջին անգամ հաղթանակ տարան կայսերական Գերմանիայի դեմ: Հենց այդ առաջին հաղթանակներն էլ հանդիսացան «Կարմիր բանակի ստեղծման» պատճառները:
1922 թվականին այդ օրը պաշտոնապես հայտարարվեց Կարմիր բանակի օր: Ավելի ուշ ԽՍՀՄ-ում փետրվարի 23-ը սկսեցին նշել՝ որպես Խորհրդային բանակի և ռազմա-ծովային նավատորմի համազգային օր: Խորհրդային միության փլուզումից հետո այդ օրը վերանվանվեց Հայրենիքի պաշտպանի օր:
 
Որոշ մարդկանց համար փետրվարի 23-ը, այնուամենայնիվ, հանդիսանում է բոլոր այն տղամարդկանց օրը, ովքեր ծառայում կամ ծառայել են բանակում կամ այլ ցանկացած ուժային կառուցում:

пятница, 18 января 2013 г.

Լազերայանի զենք





Լազերայանի զենքը ճառագայթային զենքի տեսակ է, լույսի արագությամբ էլեկտրամագնիսական էներգիայի ճառագայթման օպտիկական գեներատոր:
Այն կարող է նեղ ուղղորդված փնջով  բարձր էներգիա ճառագայթել:  
Լազերի խոցող գործողությունն արտահայտվում է ճառագայթահարվող մակերեսի ջերմաստիճանի ակնթարթային բարձրացումով, որի հետևանքով տեղի է ունենում խոցման օբյեկտի հալում, այրում, գոլորշիացում, մարդկանց կուրացում և թերմիկ այրվածքների առաջացում:
 Լազերային զենքերը կարող են արդյունավետ խոցել տիեզերական սարքերը, օդային նշանակետերը, հրթիռների ինքնանշանառման գլխիկները և այլն:

пятница, 23 ноября 2012 г.

Խոսքեր գրքերից



Պետք չի մտածել թե ինչ է լինելու հետո: Կան բաներ որոնց մասին առահասարակ մտածել պետք չի:
Դմիտրի Գլուխովսկի «Մետրո 2033»

***
Բաժանումից առաջ մարդու հայացքում կարոտ չկա: Դրանում ուժգին բողոք է: Բողոք` ինքդ քո դեմ:
Էլչին Սաֆարլի «Ես հետ կգամ»

***
Նույնիսկ մեկ հոգու ձայնը նշանակություն ունի...
Դմիտրի Գլուխովսկի «Մետրո 2033»

***
Մենք երբեք այնպիսին չենք, ինչպիսին մեզ ցանկանում են տեսնել ուրիշները: Մենք այնպիսին ենք, ինչպիսին ինքներս ենք ուզում լինել:
Պաուլո Կոելիո «Ալեֆ»

***
Անցած սերը երբեք հետ չի գալիս:
Ֆրեդերիկ Բեգբեդեր «Ֆրանսիական վեպ»
Շատ հաճախ մարդիկ իրենց նպատակին հասնելու ճանապարհին շատ քիչ են մտածում, թե ինչ են անելու նպատակին հասնելուց հետո, ավելի ճիշտ` ընդհանրապես չեն մտածում:
Օլեգ Ռոյ «Ստի սարդոստայն»

***
Նույնիսկ մեր սեփական տաղանդն ու իմաստությունը մեզ անպտուղ են թվում, եթե միայն մենք ենք դա զգում...
Միշել Մոնտեն «Փորձեր»

***
Սիրահարները շնչահեղձ են լինում երկու դեպքում` երբ սիրում են, և երբ իրենց էլ չեն սիրում:
Ֆրեդերիկ Բեգբեդեր

***
Եթե ցանկանում ես բուժվել տգիտությունից, նախ պետք է խոստովանես, որ տգետ ես:
Միշել Մոնտեն «Փորձեր»

***
Լռության մեջ մարդ կտոր-կտոր է լինում, ինչպես անօդ տարածության մեջ:
Էրիխ Ռեմարկ «Հաղթական կամար»

***
 Ինչ կարիք կա վերադառնալ Անցյալին, եթե Ներկադ այդքան հստակ է, և Ապագադ` այդքան լուսավոր:
Շառլոթ Բրոնտե

***
Դու չես կարող ո՛չ հաղթել, ո՛չ պարտվել, քանի դեռ մրցարշավը չի սկսել:
Դեվիդ Բոուի

***
Սեր`հենց սա է տղամարդու և կնոջ ամենամեծ խենթությունը:
Պաուլո Կոելիո «Վերոնիկան որոշում է մահանալ»

***
Նա չպատասխանեց իմ հարցերից և ոչ մեկին,բայց չէ որ,երբ շիկնում են դա նշանակում է «այո» ,այնպես չէ
Անտուան Սենտ դը Էքսյուպերի «Փոքրիկ իշխանը»

***
Ես սիրում եմ նրա ոտքերի տակի հողը...և նրա գլխավերևի օդը...և այն ամենը ինչին նա կպնում է.և նրա ասած ամեն մի բառը...սիրում եմ նրա ամեն հայացքը,ամեն շարժումը...և նրան ամբողջությամբ սիրում եմ
Էմիլի Բրոնտե «Մոլեգին հողմերի դարվանդ»

***
Դու ինձ հարցնում ես `կարող եմ սիրել,կարող եմ ,սակայն,ես քեզ չեմ սիրում:
Ջորջ Բայրոն «Դոն Ժուան»

***
Քեզ տեսնելու անհրաժեշտություն ես ,իհարկե չունեմ,եթե խոսքը դրա մասին է:Հասկանում ես,քո մեջ չկա այնպիսի մի բան,որն առանձնահատուկ հաճելի կլինի աչքերիս համար:Բայց ինձ անհրաժեշտ է ,որ դու լինես աշխրահում և որ չփոխվես:
Ժան Պոլ Սարտր «Սրտխառնոց»

***
Կույրը տեսնում է այն,ինչ ուզում է տեսնել:
Դեն Բրաուն «Դա Վինչիի ծածկագիրը»

***
Դու մրսում ես,որովհետև մենակ ես`ոչինչ չի սնում քո մեջ թաքնված կրակը:
Սառա Գրուեն «Ջուր փղերի համար»
Ավելի լավ է մի պատառ հացը, քան լրիվ քաղցը:
Էթել Վոյնիչ «Բոռ»

***
Իսկ քեզ համար ի՞նչն է կարևոր, որ ներե՞մ, թե՞ սիրեմ:
Նար-Դոս «Սպանված Աղավնի»

***
Ինչ էլ լինի միշտ պետք է հիշել. սա ընդամենը կյանք է, մենք կարող ենք հաղթահարել...
Դին Կունց «Սրտի մռայլ գետերը»

***

«Մարդիկ ժամանակ չունեն ինչ-որ բան իմանալու համար։ Նրանք ամեն բան պատրաստի են գնում խանութից։ Բայց ախր չկան այնպիսի խանութներ, որտեղ ընկերներ վաճառեն, այդ պատճառով մարդիկ այլևս ընկերներ չունեն»։
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի, «Փոքրիկ իշխանը»

***
Երբ մարդ վարժվում է աղմուկին, լինում են լռություններ, որոնք արթնացնում են նրան:
Անրի Վեռնոյ «Մայրիկ»
Մարդիկ այնքան շատ են փոխվում, որ ամեն անգամ կարող ես նրանց մեջ ինչ-որ նոր բան նկատել:
Ջեյն Օստին «Հպարտություն և նախապաշարմունք»

***
-Դու սիրու՞մ ես ինձ:
-Ավելի շատ քան երեկ, ավելի քիչ քան վաղը:
Պաոլո Կոելիո «Զաիր»

***
Բարի լինելու համար խելք ունենալ պետք չի:
Ջոն Սթեյնբեք «Մկների և մարդկանց մասին»

***
Աստված անտարբեր չի գտնվում նրանց հանդեպ, ովքեր նրան դիմում են սիրով ու հավատով:
Թեոդոր Դրայզեր «Պատվար»

***
Իմ կարծիքով բոլորի նպատակը մեկն է` ապրել ազատ և անկախ, սակայն ոչ բոլորն են դրան հասնելու ճիշտ ուղղի ընտրում:
Միշել Մոնտեն «Փորձեր»

***
Եթե դու վատ ես և դժվար դրության մեջ ես, գտիր նրան, ով ավելի վատ է ու ավելի դժվար դրության մեջ և օգնիր նրան:
Օլեգ Ռոյ «Ստի սարդոստայն»

***
Դու կարող ես ամողջ կյանքդ ապրել առանց արթնանալու...
Դեն Միլմեն «Խաղաղ մարտիկի ճանապարհը»

***
Որոշ առեղծվածներ հենց նրանով են հիասքանչ, որ անլուծելի են...
Դմիտրի Գլուխովսկի «Մետրո 2033»

***
Իմ կարծիքով ցանկացած հարցի պետք է պատասխանել` չգիտեմ:
Միշել Մոնտեն «Փորձեր»

***
Եվ մենք բաժանվեցինք, այդպես էլ չհասկանալով իրար: Այս կյանքում մարդիկ հազվադեպ են իրար հասկանում...
Յոհան Վոլֆգանգ Գյոթե «Երիտասարդ Վերտերի տանջանքները»

***
Կարելի է անցյալը մոռանալ, սակայն դա չի նշանակում, որ կարելի է դրանից բուժվել:
Ֆրեդերիկ Բեգբեդեր «Ֆրանսիական վեպ»

***
Մոռանալ: Մի տես թե ինչ խոսք է: Ո՞վ կարող է ապրել առանց մոռացության: Սակայն ո՞վ կարող է մոռանալ այն ամենը, ինչ ինքը չի ուզում հիշել:
Էրիխ Ռեմարկ «Հաղթական կամար»

***
Դրախտում տեղերը սահմանափակ են, և միայն դժոխքում է, որ մուտքն ազատ է:
Դմիտրի Գլուխովսկի «Մետրո 2033»

Աֆորիզմներ


Հետաքրքիր աֆորիզմներ  Ձեզ համար




















четверг, 1 ноября 2012 г.

Սարդարապատ


ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՆՔ ԵՆՔ...

Հայրենիքը տատս ու պապս են, հայրենիքը հայրս ու մայրս են...
Հայրենիքը դպրոցս, ընկերներս, ուսուցիչներն են....
Այն նաև այն հողն է, որը շաղաղված է իմ արյունակիցների, իմ նախնիների արյունով...
Հոկտեմբերի 21-ին մեր դասարանով այցելեցինք մի այդպիսի վայր՝ Սարդարապատ...




Սարդարապատի ճակատամարտ 1918 թ., տեղի է ունեցել 1918 թ-ի մայիսի 21-27, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև: Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «,20-րդ դարի Ավարայր,,:Սարդարապատի ճակատամարտը հայ ուսումնասիրողների կողմից գնահատվում է որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկը։ Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար:









































вторник, 9 октября 2012 г.

Շնորհավոր տոնդ, ուսուցիչ


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՆ ԷՐ, ԱՅԴ ԱՌԹԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ Է ՈՒՂՂԵԼ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ Ե ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ:ՈՒՂԵՐՁՈՒՄ ԱՍՎՈՒՄ Է.

«ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ, ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ` ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ:ԴՈՒՔ ԱՌԱՔՅԱԼՆԵՐ ԵՔ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ, ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ, ԱՆԿԱԽ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ՈՒ ՀՈԳՍԵՐԻՑ, ՍՓՌԵԼ ԼՈՒՅՍ ԴԵՊԻ ԳԻՏԵԼԻՔԸ, ԴԵՊԻ ՀԱՎԱՏՆ ՈՒ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ: ԴՈՒՔ ՆԱԵ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋ ԴԱՐՁԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՋԱԿԻՑԸ, ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆ ՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ:ՀԱՅ ՄԱՐԴԸ ԴԱՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԱԿՆԱԾԱՆՔՈՎ Ե ՄԵԾԱՐԱՆՔՈՎ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԳՈՐԾԸ ՆՐԱՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՎ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ Ե ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԵՒԱՎՈՐՄԱ ԴԺՎԱՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ: ԱՌԱՆՁՆԱԿԻ ՋԵՐՄՈՒԹՅԱՄԲ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՆԱԵ ԱՐՑԱԽԻ, ՋԱՎԱԽՔԻ Ե ՍՓՅՈՒՌՔԻ ԲՈԼՈՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՍՏԱՆՁՆԵԼ ԵՆ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅ ԳՈՐԾԸ:ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՒ ՇՆԱՐՀԱՎՈՐԵԼՈՎ ԲՈԼՈՐԻԴ ԱՅՍ ԳԵՂԵՑԻԿ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ԱՆՍՊԱՌ ԵՌԱՆԴ Ե ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ` ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉ»:

ՄԵԾԵՐԸ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆ ԱՅՆ ՄԱՐԴՆ Է, ՈՎ ԴԺՎԱՐ 
ԲԱՆԵՐԸ ԴԱՐՁՆՈՒՄ Է ՀԵՇՏ: ՌԱԼՖ ԷՄԵՐՍՈՆ
ՎԱՏ ՈՒՍՈՒՑԻՉԸ ՄԱՏՈՒՑՈՒՄ Է
 ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ԻՍԿ ԼԱՎ 
ՈՒՍՈՒՑԻՉԸ ՕԳՆՈՒՄ Է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ 
ԱՅՆ: ԱԴՈԼՖ ԴԻՍՏԵՐՎԵԳ
ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ԵՐԵՒՈՒՅԹԸ 
ԴՊՐՈՑՈՒՄ, ԱՄԵՆԱՈՒՍՈՒՑԱՆՈՂ 
ԱՌԱՐԿԱՆ, ԱՄԵՆԱԼԱՎ ԿԵՆԴԱՆԻ 
ՕՐԻՆԱԿԸ. ԱՅՍ ԱՄԵՆՆ ԱՄԲՈՂՋԱՆՈՒՄ 
ԷՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԵՋ: ԱԴՈԼՖ ԴԻՍՏԵՐՎԵԳ


ՎԱՏ Է ԱՅՆ ԱՇԱԿԵՐՏԸ, ՈՎ ՉԻ 
ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ
ԻՐ ՈՒՍՈՒՑՉԻՆ: ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻԱՄԵՆԱՄԵԾ ԳՈՎԵՍՏՆ
 ՈՒՍՈՒՑՉԻ
ՀԱՄԱՐ ԱՅՆ Է, ԵՐԲ ԳՈՎՈՒՄ ԵՆ ԻՐ
ԱՇԱԿԵՐՏԻՆ: ՇԱՌԼՈՏ ԲՐՈՆՏԵ
ԵԹԵ ՈՒՍՈՒՑԻՉԸ ՍԻՐՈՒՄ Է ԻՐ 
ԱՇԽԱՏԱՆՔԸ,
ՆԱ ԼԱՎ ՈՒՍՈՒՑԻՉ ԿԼԻՆԻ:
ԵԹԵ ՈՒՍՈՒՑԻՉԸ ՍԻՐՈՒՄ Է ԱՇԱԿԵՐՏԻՆ,
ԱՊԱ ՆԱ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՈՒՍՈՒՑԻՉ ԿԼԻՆԻ,
 ՔԱՆ ՆԱ, ՈՎ ԿԱՐԴԱՑԵԼ Է ԲՈԼՈՐ ԳՐՔԵՐԸ, ԲԱՅՑ ՉԻ ՍԻՐՈՒՄ ԻՐ ԱՇԱԿԵՐՏԻՆ:ԵԹԵ ՈՒՍՈՒՑԻՉԸ ՍԻՐՈՒՄ Է ԵՒ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ, ԵՒ ԻՐ ԱՇԱԿԵՐՏԻՆ, ՆԱ ԿԼԻՆԻ ԿԱՏԱՐՅԱԼ ՈՒՍՈՒՑԻՉ: ԼԵՒ ՏՈԼՍՏՈ






пятница, 28 сентября 2012 г.

Կատակ նկար կապված դասերի հետ


пятница, 21 сентября 2012 г.

Այսօր Հայաստանի անկախության օրն է

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը քվեարկեց հանուն Հայաստանի անկախ ապագայի: Այդ նույն օրն էլ Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ԽՍՀՄ-ից անկախանալու և անկախ պետություն ստեղծելու մասին: 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունը, սակայն փաստացիորեն Հայաստանի Հանրապետությունը անկախ ճանաչվեց միայն ԽՍՀՄ փլուզումից հետո` նույն թվականի դեկտեմբերի 26-ին:



Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More