пятница, 23 ноября 2012 г.

Խոսքեր գրքերից

Պետք չի մտածել թե ինչ է լինելու հետո: Կան բաներ որոնց մասին առահասարակ մտածել պետք չի: Դմիտրի Գլուխովսկի «Մետրո 2033» *** Բաժանումից առաջ մարդու հայացքում կարոտ չկա: Դրանում ուժգին բողոք է: Բողոք` ինքդ քո դեմ: Էլչին Սաֆարլի «Ես հետ կգամ» *** Նույնիսկ մեկ հոգու ձայնը նշանակություն ունի... Դմիտրի Գլուխովսկի «Մետրո 2033» *** Մենք երբեք այնպիսին չենք, ինչպիսին մեզ ցանկանում են տեսնել ուրիշները: Մենք այնպիսին ենք, ինչպիսին ինքներս ենք ուզում լինել: Պաուլո Կոելիո «Ալեֆ» *** Անցած սերը երբեք հետ չի գալիս: Ֆրեդերիկ Բեգբեդեր «Ֆրանսիական վեպ» Շատ հաճախ մարդիկ իրենց նպատակին հասնելու ճանապարհին շատ քիչ են մտածում, թե ինչ են անելու նպատակին հասնելուց...

Աֆորիզմներ

Հետաքրքիր աֆորիզմներ  Ձեզ համար ...

четверг, 1 ноября 2012 г.

Սարդարապատ

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՆՔ ԵՆՔ... Հայրենիքը տատս ու պապս են, հայրենիքը հայրս ու մայրս են... Հայրենիքը դպրոցս, ընկերներս, ուսուցիչներն են.... Այն նաև այն հողն է, որը շաղաղված է իմ արյունակիցների, իմ նախնիների արյունով... Հոկտեմբերի 21-ին մեր դասարանով այցելեցինք մի այդպիսի վայր՝ Սարդարապատ... Սարդարապատի ճակատամարտ 1918 թ., տեղի է ունեցել 1918 թ-ի մայիսի 21-27, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև: Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «,20-րդ դարի Ավարայր,,:Սարդարապատի ճակատամարտը հայ ուսումնասիրողների կողմից գնահատվում է որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկը։...

вторник, 9 октября 2012 г.

Շնորհավոր տոնդ, ուսուցիչ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՆ ԷՐ, ԱՅԴ ԱՌԹԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ Է ՈՒՂՂԵԼ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ Ե ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ:ՈՒՂԵՐՁՈՒՄ ԱՍՎՈՒՄ Է. «ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ, ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ` ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ:ԴՈՒՔ ԱՌԱՔՅԱԼՆԵՐ ԵՔ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ, ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ, ԱՆԿԱԽ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ՈՒ ՀՈԳՍԵՐԻՑ, ՍՓՌԵԼ ԼՈՒՅՍ ԴԵՊԻ ԳԻՏԵԼԻՔԸ, ԴԵՊԻ ՀԱՎԱՏՆ ՈՒ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ: ԴՈՒՔ ՆԱԵ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋ ԴԱՐՁԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՋԱԿԻՑԸ, ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆ ՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ:ՀԱՅ ՄԱՐԴԸ ԴԱՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԱԿՆԱԾԱՆՔՈՎ Ե ՄԵԾԱՐԱՆՔՈՎ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԳՈՐԾԸ ՆՐԱՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՎ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ Ե ՔԱՂԱՔԱՑՈՒ...

пятница, 28 сентября 2012 г.

Կատակ նկար կապված դասերի հետ

...

пятница, 21 сентября 2012 г.

Այսօր Հայաստանի անկախության օրն է

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը քվեարկեց հանուն Հայաստանի անկախ ապագայի: Այդ նույն օրն էլ Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ԽՍՀՄ-ից անկախանալու և անկախ պետություն ստեղծելու մասին: 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունը, սակայն փաստացիորեն Հայաստանի Հանրապետությունը անկախ ճանաչվեց միայն ԽՍՀՄ փլուզումից հետո` նույն թվականի դեկտեմբերի 26-ին: ...

четверг, 20 сентября 2012 г.

Մի մոռացեք ձեր ծնողներին

Մի մոռացեք ձեր ծնողներին                                                                                                                        Աղբյուր` Armblog.net...

Ընդեմ Ծխախոտի

...

воскресенье, 2 сентября 2012 г.

Սեպտեմբերի 1

Շնորհավորում ենք ձեզ սեպտեմբերի մեկի` Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:Շնորհավորելով բոլորիս նոր ուսումնական տարվա սկիզբն ավետող սեպտեմբերի 1-ի և Գիտելիքի օրվա կապակցությամբ` ցանկանում ենք հետաքրքիր, հայտնություններով հարոււստ ու հաջողություններով լի ուսումնական տարի: ...

вторник, 21 августа 2012 г.

Լավություն արեք, և դա կվեարադառնա Ձեզ

                   ...

воскресенье, 15 июля 2012 г.

Վարդավառ

Այլակերպության տոնը կամ Վարդավառը, որը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոններից մեկն է, այս տարի կնշվի հուլիսի 31-ին: Ներկայացնելով տոնի նախապատմությունը՝ Բյուրավանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Ղազար քահանա Պետրոսյանն այսօրվա ասուլիսին ասաց. «Վարդավառը Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնն է։ Աստվածորդին մինչև խաչվելը, իր երեք հավատարիմ աշակերտների ուղեկցությամբ, բարձրանում է Թաբոր լեռան գագաթը, որտեղ տեղի է ունենում նրա այլակերպումը». հենց այդ դրվագն է հանդիսանում Վարդավառի նախասկիզբը։ Ասուլիսի մյուս բանախոսը՝ ազգագրագետ Հասմիկ Աբրահամյանն էլ անդրադարձավ տոնի ազգագրական նշանակությանն ու խորհրդին։ «Վարդավառը...

вторник, 12 июня 2012 г.

Ինչպիսին պետք է լինի զինվորը

Մայիսի 8-ին 8բ դասարանում տեղի ունեցավ բանավեճ ,,Ինչպիսին պետք է լինի զինվորը,, թեմայով:  Խոսեցին գրեթե բոլոր աշակերտները: Նրանք  զինվորի բնավորության  մեջ կարևորում էին քաջությունը, սերը հայրենիքի նկատմամբ: Տղաներից մեկը ասաց, որ շատ կարևոր է, որ ծառայության ընթացքում զինվորը  առաջնորդվի զինվորական կանոնագրքի կանոններով, լսի և ենթարկվի սպաների հրամաններին: Բանակը տղաներին ավելի ինքնուրույն, կազմակերպված և ամուր է դարձնում: Այն աշակերտները, ովքեր բանակում եղբայր ունեին հպարտ էին նրանցով: Քննարկվեց արդյոք ճիշտ է, որ տղաները պարտադիր պետք է ծառայեն բանակում - բոլորը գտնում էին որ դա շատ ճիշտ է և քննարկման ենթակա չէ, անգամ...

вторник, 5 июня 2012 г.

Մեր դասարանը պատմության թանգարանում

...

вторник, 29 мая 2012 г.

Ջոն Քենեդին

1917թ.-ի մայիսի 29-ին Բրուլկինում լույս աշխարհ է եկել Ջոն Քենեդին: 1953թ. նա ամուսնացել է բարձրաշխարհիկ Ժակլին Բուվյեի հետ: 1961թ. Քենեդին դարձել է Միացյալ Նահանգների ամենաերիտասարդ նախագահը: 1963թ.-ի վերջին Քենեդին մեկնում է շրջագայության: 1963թ.-ի նոյեմբերի 22-ին նա իր կնոջ` Ժակլինի հետ, հանդիսավոր կերպով, բաց լիմուզինով անցնում է Դալլասի կենտրոնով: Եվ հանկարծ դիպուկահարի արձակած երկու փամփուշտը մխրճվում են նախագահի պարանոցի և գլխի մեջ: Նա մահանում է` նախքան հիվանդանոց հասնելը: Ջոն Քենեդու սպանությունը համարվում է 20-րդ դարի քաղաքական ամենաաղմկահարույց հանցագործություններից մեկը, որը մինչև օրս էլ հանելուկ է մնում: Քենեդու հուղարկավորությունը...

Pages 151234 »
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More