Փետրվարի 21-ին Հայաստանը նշում է <<Մայրենիի օրը>>: Այդ օրը ուսումնական հաստատություններում յուրաքանչյուր դասարան յուրովի է պատրաստվում:
Այդ օրը մեր դասարանն էլ ետ չմնաց մյուսներից: Մենք բեմեդրեցինք Հովհաննես Թումանյանի <Գիքորը>, միմյանց նվիրեցինք Ավետիք Իսահակյանի գրքերը, որոնք պատրաստել էինք մենք: Ասացինք ասութներ, բանաստեղծություններ՝ մայրենի լեզվի մասին:
Եկել էին մեզ լսելու դպրոցի տնօրինությունը և ուսուցիչներ: Բոլորը հիացած էին:
Մենք միշտ անաղարտ կպահենք ու կպահպանենք մեր մայրենի լեզուն և թույլ չենք տա, որ աղավաղեն ու ոչնչացնեն այն:
0 Մեկանաբնություն:
Отправить комментарий