понедельник, 30 апреля 2012 г.

Այսօր աշխատանքի համաշխարային օրն է

Հայաստանում մայիսի 1-ին նշվում է Աշխատանքի օրը: Այն տոնում են ավելի քան 140 երկրներում: 80 երկրներում այդպիսի տոն ընդհանրապես չկա, իսկ մի շարք պետություններում, օրինակ` ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում, Աշխատանքի օրը նշվում է ոչ մայիսի 1-ին: Տարբեր ժամանակաշրջաններում տարբեր նշանակություններ են հաղորդվել մայիսի 1-ին՝ Գարնան եւ աշխատանքի օր, Գարնան օր, Աշխատավորների համերաշխության միջազգային օր: Ըստ պատմաբանների, մայիսի առաջին օրը Եվրոպայի տարածքում նշել են դեռ հեթանոսական շրջանում. այսպես կոչված «Վալպուրգյան գիշերվա» ծեսը կատարվել է ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը: Քրիստոնեության դարաշրջանում եկեղեցին վերացրել է այդ ծեսը:19-րդ դարում բանվորական շարժման տարիներին մայիսի 1-ի տոնը վերականգնվել է: Շարժման հիմնական պահանջներից մեկը 8-ժամյա աշխատանքային օրն էր: 1886 թվականի...

понедельник, 23 апреля 2012 г.

Մեծ Եղեռն

                      Հայոց Ցեղասպանություն                         Հայերի, ինչպես նաև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա բնակչության դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության հիմքում պանիսլամիզմի և պանթյուրքիզմի պետական դարձած գաղափարախոսություններն են: Երիտթուրքական կառավարությունը, մտնելով Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, «Մեծ Թուրան» ստեղծելու հեռահար ծրագրեր ուներ: Մասնավորապես, նախատեսվում էր կայսրությանը կցել Այսրկովկասը, Հյուսիսային Կովկասը, Միջին Ասիան, Ղրիմը և Պովոլժիեն: Այդ նպատակի իրականացման...

воскресенье, 22 апреля 2012 г.

Մեր դասարանը

...

вторник, 10 апреля 2012 г.

ՄԵԾ ՉԻՆԱԿԱՆ ՊԱՐԻՍՊ

Տեղացիներն այս պարիսպն անվանում են "Չինական պետության պատառիկներն իրար միացնող աստվածային թել": Պարսպի մյուս անվանումներն նվազ բանաստեղծական են` "Արցունքի եւ տառապանքի պատ", "Աշխարհի ամենաերկար գերեզմանոցը": Մոտավոր հաշվարկներով` Պատում թաղված է մոտ մեկ միլիոն չինացի, ովքեր մահացել են շինարարության ժամանակ` մ.թ.ա. 3-րդ դարի հզոր կայսր Ցին Շիխուանդիի օրոք (նրա անունը նշանակում է "Ցին դինաստիայի առաջին տիրակալը"):       Մեծ չինական պարիսպը հսկայական է: Ասում են, որ այն նույնիսկ տիեզերքից է երեւում: Մինչ այժմ Չինական պարսպի երկարության մասին գիտնականները վիճաբանում են` բերելով երկու թիվ` ավելի քան 4000 կմ եւ ավելի քան 5000...

понедельник, 9 апреля 2012 г.

1945 թիվ ԽՍՀՄ բանակը գրավեց Քյոնիգսբերգը

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը կազմավորվել է 1922 թվականի դեկտեմբերի 30-ին: Պաշտոնապես դա ինքնիշխան խորհրդային պետությունների միություն էր: Մայրաքաղաքը Մոսկվան էր: Հետագայում կազմավորվեցին նաև այլ պետություններ: ԽՍՀՄ-ի կազմավորման հռչակագրի մեջ նշվում է, որ միությունը կառուցված է ազգերի ինքնորոշման սկզբունքով: Շեշտվում էր նաև, որ նրանցից յուրաքանչյուրն ունի ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու իրավունք: : Իրականում, սակայն, ԽՍՀՄ-ն ազգերի բռնի միավորում էր, ամեն բան որոշում էին իշխանության կենտրոնական մարմինները: ...

1821 թիվ Ծնվել է Շառլ Բոդլերը

Ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան Շառլ Բոդլերը ծնվել է Փարիզում: Հայրը` Ժոզեֆ Ֆրանսուա Բոդլերը, Նապոլեոն Բոնապարտի օրոք հասել էր պետական բարձր դիրքերի: Բուրբոնների վերադարձից հետո պաշտոնաթող է եղել և մահացել 1827-ին: Մեկ տարի անց նրա կինը ամուսնացել է մայոր Օպիկի հետ, որը հետագայոմ դառնում է գեներալ և ստանձնումՓարիզի զինվորական պարետի պաշտոնը: Մանուկ Շառլը մոր երկրորդ ամուսնությունն ընդունում է որպես դավաճանություն հոր հիշատակի և իր հանդեպ: Այս զգացումը նրան հետապնդում է մինչև կյանքի վերջը:  1833-ին Բոդլերը ընդունվում է նախ Լիոնի արքայական, ապա` Փարիզի Լյուդովիկոս Մեծի քոլեջը: Այստեղ նա գրում է իր առաջին բանաստեղծությունները:  1839-ին...

Իսահակ Նյուտոն

Անգլիացի ֆիզիկոս, մաթեմաթիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Սիր Իսահակ Նյուտոնը ծնվել է 1643 թ. հունվարի 4-ին (1642 թ. դեկտեմբերի 25-ին հին տոմարով) Woolsthorpe-by-Colsterworth գյուղում (Մեծ Բրիտանիա) և մահացել է 1727 թ. մարտի 31-ին (մարտի 20-ին հին տոմարով) Քենզինգտոն (Kensington) քաղաքում: Նա համարվում էր փիլոսոփա, որովհետև իր ժամանակին փիլոսոփայությունը ընդգրկում էր բնական գիտությունները: Իսահակ Նյուտոնը «Philosophiae Naturalis Principia Mathematika» (բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները) գրքի հեղինակն է, որում նա նկարագրում է գրավիտացիան ու շարժման օրենքները և հիմք է դնում դասական մեխանիկային: Նա...

суббота, 7 апреля 2012 г.

Սուրբ Զատիկի խորհուրդը

Սուրբ զատիկը ուրախության տոն է: Սուրբ Զատիկը հոգեւոր գրականության մեջ կոչվում է “Հրաշափառ հարության տոն”, “Լուսավոր Զատկի տոն”, եւ այդ օրը, ինչպես մեզ հայտնի մնացյալ տոներին, քրիստոնյաները շնորհավորում են միմյանց` ասելով` Քրիստոս հարյավ ի մեռելոց, եւ պատասխանում` օրհնյալ է հարությունը Քրիստոսի: Քրիստոսի հարությունը Եկեղեցին տոնախմբում է շուրջ 40 օր, մինչեւ Նրա Համաբարձումը` 40 օր շարունակ շնորհավորելով միմյանց, քանի որ մինչ համբարձվելը մեր տերը 40 օր այս երկրի վրա իր աշակերտների հետ էր: Այն ուրախության տոն է նաեւ, որովհետեւ այդ օրը Քրիստոս հաղթեց մարդկությանը անհաղթահարելի թվացող ամենամեծ իրողությանը` մահին, նույնը մեզ խոստանալով: Երբ...

Ալեքսանդր Շիրվանզադե

Հայ գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեի ստեղծագործությունը հայ ռեալիստական գրականության բարձրագույն նվաճումներից է, այն նոր շրջան է սկզբնավորել հայ գեղարվեստական մտածողության, մասնավորապես՝ հոգեբանական արձակի և դրամատուրգիայի պատմության մեջ: Ալեքսանդր Շիրվանզադեն (իսկական ազգանունը՝ Մովսիսյան) սովորել է Շամախիի հայոց թեմական և ռուսական գավառական երկդասյան դպրոցներում: Հոր անսպասելի սնանկացման պատճառով պատանին ստիպված թողել է ուսումը և աշխատել: 1875թ. մեկնել է Բաքու և 3 տարի աշխատել որպես գրագրի օգնական՝ ականատես լինելով շահի ու կողոպուտի համար մղվող մրցավազքին: Այդ տարիներին նրա կյանքում մեծ դեր է ունեցել մորաքրոջ որդին՝ դերասան Հովհաննես...

Ապրիլի 7-ը առողջության համաշխարհային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բոլոր անդամ երկրները ապրիլի 7-ը նշում են որպես առողջության համաշխարհային օր՝ ի նշանավորումն 1948 թվականին կազմակերպության հիմնադրման: Ամեն տարի ապրիլի 7-ը նշվում է յուրահատուկ կարգախոսով, որը կենտրոնացնում է ուշադրությունը հանրային գլոբալ առողջապահական միտումների և առողջությանը սպառնացող թիրախների վրա: Այս տարի առողջության համաշխարհային օրվա թեման է «Առողջություն և երկարակեցություն», իսկ կագախոսը՝ «Առողջությունը երկարակեցության գրավականն է»: Բնակչության ծերացումը՝ ծնելիության և երկարակեցության ցուցանիշների տեղաշարժը, այժմ շատ արդի խնդիր է: Վերջին հարյուրամյակում կյանքի միջին տևողությունն...

Pages 151234 »
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More