суббота, 7 апреля 2012 г.

Ապրիլի 7-ը առողջության համաշխարհային օրն է


Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բոլոր անդամ երկրները ապրիլի 7-ը նշում են որպես առողջության համաշխարհային օր՝ ի նշանավորումն 1948 թվականին կազմակերպության հիմնադրման:

Ամեն տարի ապրիլի 7-ը նշվում է յուրահատուկ կարգախոսով, որը կենտրոնացնում է ուշադրությունը հանրային գլոբալ առողջապահական միտումների և առողջությանը սպառնացող թիրախների վրա:

Այս տարի առողջության համաշխարհային օրվա թեման է «Առողջություն և երկարակեցություն», իսկ կագախոսը՝ «Առողջությունը երկարակեցության գրավականն է»:

Բնակչության ծերացումը՝ ծնելիության և երկարակեցության ցուցանիշների տեղաշարժը, այժմ շատ արդի խնդիր է: Վերջին հարյուրամյակում կյանքի միջին տևողությունն ամբողջ աշխարհում զգալիորեն ավելացել է: Վերջինս կարող է դառնալ 21-րդ դարի կարևորագույն հիմնախնդիրներից մեկը, ինչը կբերի տարեց և ծեր (65 տարեկան) մարդկանց թվի գերազանցմանը երեխաների թվին:

Ուսումնասիրությունները փաստում են, որ 2050թ. Եվրոպայում 65-ից բարձր տարիք ունեցողների թիվը կաճի մինչև 70%: 80 և բարձր տարիքի մարդկանց խումբը կկազմի 170%:

Բնակչության ծերացումը տեղի է ունենում ամենուրեք, այդ թվում և Հայաստանում: Այն գլոբալ, անխուսափելի և կանխատեսելի գործընթաց է, որը նաև լրջագույն ազդեցություն է թողնում հանրային առողջապահական խնդիրների և հանրային առողջապահական ծառայությունների մատուցման վրա: Այս փոփոխությունները նպաստում են նաև առողջապահական պահանջարկի մեծացմանը՝ միաժամանակ նվազեցնելով աշխատող բնակչության թիվը:

Տարեցների առողջական խնդիրների պատճառները շատ տարբեր են: Վիճակագրական տվյալների համաձայն՝ հիվանդության զարգացման հիմնական պատճառները ոչ վարակիչ հիվանդություններն ու վնասվածքներն են: Հայտնի է նաև, որ միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում, որոնց թվում է նաև Հայաստանը, 65-ից բարձր տարիք ունեցող մարդկանց համար ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով առաջացած խնդիրները 2-3 անգամ շատ են, քան նույն խնդիրները բարձր եկամուտ ունեցող երկրներում:

Ուստի, ըստ ԱՀԿ-ի առաջարկած մոտեցումների՝ բարելավելով այսօր երեխաների, աշխատունակ բանկչության և տարեցների առողջությունը՝ հնարավոր է ստեղծել առողջ բնակչություն և ապահովել առողջ ծերացում ներկայում և ապագայում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

0 Մեկանաբնություն:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More