
Շուշիի ազատագրումը բեկումնային էր Ղարաբաղյան պատերազմի համար, քանի որն հենց Շուշիից էին ադրբեջանցիները գնդակածում Ստեփանակերտն ու մերձակա գյուղերը: Չնայած հակառակորդի գերակշռող ուժին, հայ հերոսների արիության և փայլուն մարտունակության շնորհիվ, մայիսի 9-ին Շուշին վերջնականապես ազատագրվեց, ինչը թույլ տվեց վերադարձնել հայրենի հողը և շարժվել առաջ:
Շուշիի ազատագրումը հայոց պատմության ամենափառապանծ հաղթանակներից մեկն է համարվում: Եվ այն դարձավ հիրավի հաղթանակի օր, հաղթության տոն: Հայ մարտիկների մեծ ու նվիրական սխրանքը դարձավ եւս մեկ հերոսական պատմություն, իսկ այդ օրը եկավ լրացնելու պետական փառապանծ տոների ցանկը:
Արցախյան պատերազմի մասնակիցների համար օրը յուրահատուկ նշանակություն ունի, քանզի Շուշիի վերատիրումը հայ ռազմիկների կողմից վերջնականապես հուսալքեց թուրք-ադրբեջանցի զինվորներին, ովքեր այլեւս ճողոպրում էին ռազմադաշտի տարբեր ճակատներից... 1992թ. մայիսի 9-ը նախաստեղծ հողն էր ադրբեջանական պարտության եւ 1994թ. թշնամու աղերսանքով կնքված զինադադարի: Այս մայիսյան օրերին հայությունը նշում է նաեւ Պաշտպանության բանակի ստեղծման եւ 1945թ. 2-րդ աշխարհամարտում կռած Հաղթանակի տոնը , երբ խորհրդային բանակի կազմում մարտնչող հայ զինվորները Բեռլինում պարեցին Հայոց Քոչարին...
Մայիսի 9-ին հայությունը կրկին նշում է Հաղթանակի օրը:

Հավերժ փա՛ռք հանուն ազգի նահատակված նվիրյալներին, նաև մարտնչած ու դեռ կյանքով լեցուն հայորդիներին:
Աղբյուր՝http://www.asue-sc.am
0 Մեկանաբնություն:
Отправить комментарий