Էքսկուրսիան սկսեցինք սուրբ Մայր աթոռ եկեղեցի այցելելով և խնկարկելով: Այնուհետ շրջեցինք սուրբ Գայանե, սուրբ Շողակաթ և վերջում սուրբ Հռիփսիմե եկեղեցիներով: Մեկ օրում եղանք չորս եկեեղեցիներում:
Հայոց պատմության դասերից հիշեցինք և մեր աչքերով տեսանք Հայաստանում քրիստոնեության ընդունման ողջ պատմությունը...
Աղոթեցինք առ Աստված, որ մեր երկրում մարդիկ ապրեն խաղաղության և բարեկեցության մեջ:
Մեր էքսկուրսին ավարտեցինք Զվարթնոցում: Տեսնելով մեր հետաքրքրությունը, արգելոցի գիտաշխատազմը պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին:
Շատ տպավորված վերադարձանք: Տուն հասնելուն պես սկսվեց հորդառատ անձրև տեղալ....
0 Մեկանաբնություն:
Отправить комментарий