вторник, 19 марта 2013 г.

Աշխարհում այսօր առաջին անգամ նշվում է Երջանկության միջազգային օրը




ՄԱԿ-ն այսօր առաջին անգամ նշում է Երջանկության միջազգային օրը:

Մարտի 20-ը Երջանկության օր հայտարարելու վերաբերյալ որոշումը կայացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2012թ. հուլիսի 12-ին։
Օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունն ասել է, որ «երջանկությունն ընկած է մարդկային ցանկությունների հիմքում»։
Ընդ որում՝ նա ափսոսանք է հայտնել, որ «նյութական բարեկեցությունը դեռևս անհասանելի է չափազանց շատ մարդկանց, ովքեր ապրում են ծայրահեղ աղքատ պայմաններում»։

Հաղորդվում է, որ օրվա կապակցությամբ առաջին միջոցառումը ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում կլինի հայտնի հնդիկ հոգևոր ուսուցիչ Շրի Չինմոյի «Երջանկության գանձերը» աուդիոգրքի շնորհանդեսը։

Հետաքրքրական է, որ Երջանկության միջազգային օրը նշելու նախաձեռնությունը եկել է փոքր լեռնային երկրից՝ Բութանից (պետություն Ասիայում)։ Համարվում է, որ Բութանի թագավորության բնակիչներն ամենաերջանիկ մարդիկ են ամբողջ աշխարհում։

пятница, 8 марта 2013 г.

Շնորհավոր մարտի 8


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More