вторник, 29 мая 2012 г.

Ջոն Քենեդին




1917թ.-ի մայիսի 29-ին Բրուլկինում լույս աշխարհ է եկել Ջոն Քենեդին: 1953թ. նա ամուսնացել է բարձրաշխարհիկ Ժակլին Բուվյեի հետ:
1961թ. Քենեդին դարձել է Միացյալ Նահանգների ամենաերիտասարդ նախագահը:
1963թ.-ի վերջին Քենեդին մեկնում է շրջագայության: 1963թ.-ի նոյեմբերի 22-ին նա իր կնոջ` Ժակլինի հետ, հանդիսավոր կերպով, բաց լիմուզինով անցնում է Դալլասի կենտրոնով: Եվ հանկարծ դիպուկահարի արձակած երկու փամփուշտը մխրճվում են նախագահի պարանոցի և գլխի մեջ: Նա մահանում է` նախքան հիվանդանոց հասնելը:
Ջոն Քենեդու սպանությունը համարվում է 20-րդ դարի քաղաքական ամենաաղմկահարույց հանցագործություններից մեկը, որը մինչև օրս էլ հանելուկ է մնում: Քենեդու հուղարկավորությունը տեղի է ունեցել 1963թ.-ի նոյեմբերի 25-ին` Արլինգտոնի Ազգային գերեզմանատանը, իսկ սպանված նախագահի կնոջ և եղբայրների ձեռքերով նրա գերեզմանին վառած կրակը շարունակում է անմար մնալ:





пятница, 25 мая 2012 г.

Մոնա Լիզայի գաղտնիքի բացահայտումը





























                                                                                                        Աղբյուր՝http://www.armblog.net

Սիրելի շրջանավարտներ, շնորհավոր Վերջին զանգ


Չմոռանանք որ այսօր վերջին զանգն է....
Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ այս գեղեցիկ ու անմոռանալի օրվա առթիվ:Ցանկանում եմ, որ վերջին զանգի ղողանջները ավետումը լինեն այն նոր ու բաղձալի հաջողությունների սկիզբը, որոնց դուք նպատակադրել եք հասնել ապագայում: Ցանկանում եմ, որ նոր կյանքի քննությունները միշտ հանձնեք բարեհաջող ու նոր կյանքի ճանապարհին լենեք երջանիկ ու հաջողակ ճամփորդներ:
Բարին ընդ ձեզ:
Ոնց եմ Ձեզ նախանձում.......
















четверг, 24 мая 2012 г.

Ես և՛ հայ եմ, և՛ թուրք. հայ և թուրք ծնողների դստեր շարադրությունը հուզել է թուրքերին



Ստամբուլի «Էրդիլի հատուկ վարժարանում»  անցկացված մրցույթում հայազգի հոր և թուրք մոր դուստրը ազգային պատկանելության մասին շարադրությունների մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակին:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Աքշամ» օրաթերթը` շարադրությունը հրապարակվել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հետազոտությունների կենտրոնի «Հայ լինելը Թուրքիայում»( To be Armenian In Turkey) բլոգում:

«Անունս Կլարա է, ազգանունս` Եթերօղլու: Ինչ ինձ հիշում եմ մի կեսս թուրք և մուսուլման է, մյուս կողմս` հայ և քրիստոնյա: Վերջին տարիներին մեր երկրում որոշ վեճեր են առաջացել, որոնք իմ մեջ բազմաթիվ հարցեր են առաջացնում: Ինչո՞ւ հարյուրամյակներով միասին ապրած երկու ժողովուրդների մեջ ցանկանում են կռիվ գցել, թուլացնել նրանց: Արդյոք ես ո՞ր կողմում պետք է լինեմ, կամ պարտավո՞ր եմ որևէ կողմում լինել: Չէ՞ որ հայրս հայ է, մայրս` թուրք: Ես հայկական դպրոցում եմ սովորել, եկեղեցի գնացել: Հայկական թերթեր ու ամսագրեր են գնում ու հետևում եմ դրանց»,-գրել է աղջիկը:

Նա նշել է, որ իրենք տանը նշում են հավասարապես հայկական և թուրքական տոները` «բայրամից մինչև նոր տարի»:

«Ես և՛ հայ եմ, և՛ թուրք, բայց իրականում ես թուրքիացի եմ` Թուրքիայի քաղաքացի: Կարծում եմ` ինձ պես մտածող մարդիկ շատ են»,- գրել է նա:

Աղբյուր՝http://arturblog.do.am

среда, 16 мая 2012 г.

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՓԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

Սեղմել նկարի վրա

Մասնակցեցինք ևս մեկ բարեգործական համերգի...
-Սիրելի Արփինե՛, թող այդ գեղեցիկ ժպիտը երբեք չիջնի քո դեմքից: Քեզ առողջություն է մաղթում համար 186 դպրոցի և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները, իսկ 8-րդ Բ դասարանը հատկապես:
Եղիր քաջ և պայքարիր, իսկ մենք քո կողքին ենք:

Մայիսյան մեկ օր...

Այս անգամ որոշեցինք  այցելել Էջմիածինի եկեղեցիներ և Զվարթնոցի արգելոց: Այդ օրը մայիսի 5-ն էր: Գիշերը անձրևել էր, օսկ առավոտյան և՛ զով էր, և՛ արևոտ:
Էքսկուրսիան սկսեցինք սուրբ Մայր աթոռ եկեղեցի այցելելով և խնկարկելով: Այնուհետ շրջեցինք սուրբ Գայանե, սուրբ Շողակաթ և վերջում սուրբ Հռիփսիմե եկեղեցիներով: Մեկ օրում եղանք չորս եկեեղեցիներում:
Հայոց պատմության դասերից հիշեցինք և մեր աչքերով տեսանք Հայաստանում քրիստոնեության ընդունման ողջ պատմությունը...
Աղոթեցինք առ Աստված, որ մեր երկրում մարդիկ ապրեն խաղաղության և բարեկեցության մեջ:
Մեր էքսկուրսին ավարտեցինք  Զվարթնոցում: Տեսնելով մեր հետաքրքրությունը, արգելոցի գիտաշխատազմը պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին:
Շատ տպավորված վերադարձանք: Տուն հասնելուն պես սկսվեց հորդառատ անձրև տեղալ....

Ճապոնուհի Յունկո Տաբեին դարձել է Էվերեստը հաղթահարած առաջին կինը


Էվերեստը լեռ է, որը գտնվում է Հիմալայան լեռնաշղթայում՝ Նեպալի և Չինաստանի սահմանում: Այսօր տիբեթցիներն այն անվանում են Ջոմոլունգմա, որը նշանակում է հողի մայր աստվածուհի,     մինչդեռ նեպալցիներն անվանում են Սագարմատտա՝ լեռ, որի կատարները հասնում են երկնքին: 


Պարոն Անդրե Վոգի առաջարկով այն անվանվել է Էվերեստ սար 1856 թվականին՝ ի պատիվ մեծ աշխարհագրագետ Գեորգի Էվերեստի: Այն առաջինը նկատվեց Եվրոպացիների կողմից 1847 թվականին, մի քանի տարի անց՝ դիտարկումներից ու հաշվարկներից հետո, նրա բարձրությունը հաստատվեց 8848 մետր,որը ծովի մակարդակից ամենաբարձր գագաթն է համարվում: 


Էվերեստը բաղկացած է 3 տեսակի ժայռերից` մետամորֆային (եղած քարերի փոփոխված ձևը), գրանիտային և նստվածքային: 
Լեռն ունի երեք տարբեր բրգանման կողմ` հյուսիսային ճակատ, հարավարևմտյան ճակատ, արևելյան ճակատ: 


Այս կողմերը կազմված են հետևյալ հիմնական գագաթներից` հյուսիսային, հյուսիսարևելյան, հարավարևելյան և արևմտյան, որոնք հասնում են դեպի գագաթ: Բազմաթիվ սառցաբեկորներ սահում են նրա կողմերով: 


Այս սարի վրա հունվարին միջին ջերմաստիճանը -36 աստիճան է և կարող է իջնել մինչև -60 աստիճան: Հուլիս ամսին տաք է, միջին ջերմաստիճանը՝ -19 աստիճան: Ջերմաստիճանը երբեք չի բարձրանում այնքան, որ սառույցնրը հալվեն: Սարի գագաթում քամիները կարող են հասնել մինչև 195կմ/ժ: Չնայած կլիմայի ծայրահեղ պայմաններին՝ տուրիզմը զանգվածային ժողովրդականությունն է վայելում այստեղ:


вторник, 8 мая 2012 г.

Մայիսի 9-ը փառավոր հաղթանակների օր է


Մայիսի 9-ին հայ ժողովուրդը տոնում է Հայրենական մեծ պատերազում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրերը։ 1992 թ.-ի մայիսի 8-9-ը բեկումնային օրեր եղան Արցախյան ազատագրական պայքարի համար: Մայիսի 8-ին կանխորոշվեց հայոց բերդաքաղաքի՝ Շուշիի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների ելքը, որոնք ղեկավարում էր ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը: Նրա հեղինակած «Հարսանիք լեռներում» օպերացիան սկսվեց մայիսի 8-ին և ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին: Քսանվեց ժամ տևած օպերացիայի արդյունքում հայկական կողմը տվեց 58, իսկ ադրբեջանականը՝ 200 զոհ։ 
Շուշիի ազատագրումը բեկումնային էր Ղարաբաղյան պատերազմի համար, քանի որն հենց Շուշիից էին ադրբեջանցիները գնդակածում Ստեփանակերտն ու մերձակա գյուղերը: Չնայած հակառակորդի գերակշռող ուժին, հայ հերոսների արիության և փայլուն մարտունակության շնորհիվ, մայիսի 9-ին Շուշին վերջնականապես ազատագրվեց, ինչը թույլ տվեց վերադարձնել հայրենի հողը և շարժվել առաջ:
  Շուշիի ազատագրումը հայոց պատմության ամենափառապանծ հաղթանակներից մեկն է համարվում:  Եվ այն դարձավ հիրավի հաղթանակի օր, հաղթության տոն: Հայ մարտիկների մեծ ու նվիրական սխրանքը դարձավ եւս մեկ հերոսական պատմություն, իսկ այդ օրը եկավ լրացնելու պետական փառապանծ տոների ցանկը:
Արցախյան պատերազմի մասնակիցների համար օրը յուրահատուկ նշանակություն ունի, քանզի Շուշիի վերատիրումը հայ ռազմիկների կողմից վերջնականապես հուսալքեց թուրք-ադրբեջանցի զինվորներին, ովքեր այլեւս ճողոպրում էին ռազմադաշտի տարբեր ճակատներից... 1992թ. մայիսի 9-ը նախաստեղծ հողն էր ադրբեջանական պարտության եւ 1994թ. թշնամու աղերսանքով կնքված զինադադարի:   Այս մայիսյան օրերին հայությունը նշում է նաեւ Պաշտպանության բանակի ստեղծման եւ 1945թ. 2-րդ աշխարհամարտում կռած Հաղթանակի տոնը , երբ խորհրդային բանակի կազմում մարտնչող հայ զինվորները Բեռլինում պարեցին Հայոց Քոչարին...
Մայիսի 9-ին հայությունը կրկին նշում է Հաղթանակի օրը:
Այսօր Մայիսի 9-ին, ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը  կազմակերպել էր այցելություն Հաղթանակի զբոսայգի: Միջոցառմանը միացել էին մի շարք դասախոսներ և բազմաթիվ ուսանողներ: Այցի ընթացքում մասնակիցները ծաղկեպսակ դրեցին «Անհայտ զինվորի հուշարձանին» և հարգանքի տուրք մատուցեցին պատերազմում զոհված ազատամարտիկներին: Այնուհետև միջոցառման մասնակիցները այցելեցին ռազմական թանգարան, որից հետո էլ մասնակցեցին տարբեր տոնակատարությունների:
Հավերժ փա՛ռք հանուն ազգի նահատակված նվիրյալներին, նաև մարտնչած ու դեռ կյանքով լեցուն հայորդիներին:

Աղբյուր՝http://www.asue-sc.am

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More