среда, 16 мая 2012 г.

Ճապոնուհի Յունկո Տաբեին դարձել է Էվերեստը հաղթահարած առաջին կինը


Էվերեստը լեռ է, որը գտնվում է Հիմալայան լեռնաշղթայում՝ Նեպալի և Չինաստանի սահմանում: Այսօր տիբեթցիներն այն անվանում են Ջոմոլունգմա, որը նշանակում է հողի մայր աստվածուհի,     մինչդեռ նեպալցիներն անվանում են Սագարմատտա՝ լեռ, որի կատարները հասնում են երկնքին: 


Պարոն Անդրե Վոգի առաջարկով այն անվանվել է Էվերեստ սար 1856 թվականին՝ ի պատիվ մեծ աշխարհագրագետ Գեորգի Էվերեստի: Այն առաջինը նկատվեց Եվրոպացիների կողմից 1847 թվականին, մի քանի տարի անց՝ դիտարկումներից ու հաշվարկներից հետո, նրա բարձրությունը հաստատվեց 8848 մետր,որը ծովի մակարդակից ամենաբարձր գագաթն է համարվում: 


Էվերեստը բաղկացած է 3 տեսակի ժայռերից` մետամորֆային (եղած քարերի փոփոխված ձևը), գրանիտային և նստվածքային: 
Լեռն ունի երեք տարբեր բրգանման կողմ` հյուսիսային ճակատ, հարավարևմտյան ճակատ, արևելյան ճակատ: 


Այս կողմերը կազմված են հետևյալ հիմնական գագաթներից` հյուսիսային, հյուսիսարևելյան, հարավարևելյան և արևմտյան, որոնք հասնում են դեպի գագաթ: Բազմաթիվ սառցաբեկորներ սահում են նրա կողմերով: 


Այս սարի վրա հունվարին միջին ջերմաստիճանը -36 աստիճան է և կարող է իջնել մինչև -60 աստիճան: Հուլիս ամսին տաք է, միջին ջերմաստիճանը՝ -19 աստիճան: Ջերմաստիճանը երբեք չի բարձրանում այնքան, որ սառույցնրը հալվեն: Սարի գագաթում քամիները կարող են հասնել մինչև 195կմ/ժ: Չնայած կլիմայի ծայրահեղ պայմաններին՝ տուրիզմը զանգվածային ժողովրդականությունն է վայելում այստեղ:


0 Մեկանաբնություն:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More