Մեր դպրոցի պատմությունը

Երևանի հ. 186 դպրոցը հիմնադրվել է 1986թ.:

Գտնվում է Նոր Նորքի VIII զանգվածում:
Ունեցել է 1550 շրջանավարտ:
Դպրոցի շրջանավարտների մեծ մասը կրթությունը շարունակում է բարձրագույն ուսումնական հաստատություններում:Դպրոցում դասավանդում են բարձրագույն կրթությամբ, բազմամյա աշխատանքային փորձ և մանկավարժականհմտություններ ու կարողություններ ունեցող ուսուցիչներ, որոնք տիրապետում են մանկավարժական նոր մեթոդներին և հնարքներին: Դպրոցն ունի կրթական չափանիշներին համապատասխան կահավորված տարրական դասարաններ, համակարգչային դասասենյակ, հարուստ գրադարան: Դպրոցում իրականացվում է ռուսաց լեզվի խորացված ուսուցում, նաև գործում է ռուսաց լեզվի անվճար խմբակ` կազմակերպված ռուսաց լեզվի կենտրոնի կողմից, որը գործում է Ռուսաստանի դեսպանատանը կից: Դպրոցում ուսումնասիրվում է երկու օտար լեզու` անգլերեն և ֆրանսերեն:


Դպրոցը ջեռուցվում է: Այսօր դպրոցն ունի տրանսպորտային միջոց, որն իրականացնում է աշակերտների անվճար տեղափոխումը տարբեր վայրերից դպրոց:
Դպրոցն ունի անվճար երկարօրյա պարապմունքներ, որոնց ժամանակ կազմակերպվում է դասապատրաստումը և հետաքրքիր հանգիստը: Տրվում է անվճար սնունդ:

0 Մեկանաբնություն:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More