среда, 16 мая 2012 г.

Մայիսյան մեկ օր...

Այս անգամ որոշեցինք  այցելել Էջմիածինի եկեղեցիներ և Զվարթնոցի արգելոց: Այդ օրը մայիսի 5-ն էր: Գիշերը անձրևել էր, օսկ առավոտյան և՛ զով էր, և՛ արևոտ:
Էքսկուրսիան սկսեցինք սուրբ Մայր աթոռ եկեղեցի այցելելով և խնկարկելով: Այնուհետ շրջեցինք սուրբ Գայանե, սուրբ Շողակաթ և վերջում սուրբ Հռիփսիմե եկեղեցիներով: Մեկ օրում եղանք չորս եկեեղեցիներում:
Հայոց պատմության դասերից հիշեցինք և մեր աչքերով տեսանք Հայաստանում քրիստոնեության ընդունման ողջ պատմությունը...
Աղոթեցինք առ Աստված, որ մեր երկրում մարդիկ ապրեն խաղաղության և բարեկեցության մեջ:
Մեր էքսկուրսին ավարտեցինք  Զվարթնոցում: Տեսնելով մեր հետաքրքրությունը, արգելոցի գիտաշխատազմը պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին:
Շատ տպավորված վերադարձանք: Տուն հասնելուն պես սկսվեց հորդառատ անձրև տեղալ....

0 Մեկանաբնություն:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More