вторник, 29 мая 2012 г.

Ջոն Քենեդին




1917թ.-ի մայիսի 29-ին Բրուլկինում լույս աշխարհ է եկել Ջոն Քենեդին: 1953թ. նա ամուսնացել է բարձրաշխարհիկ Ժակլին Բուվյեի հետ:
1961թ. Քենեդին դարձել է Միացյալ Նահանգների ամենաերիտասարդ նախագահը:
1963թ.-ի վերջին Քենեդին մեկնում է շրջագայության: 1963թ.-ի նոյեմբերի 22-ին նա իր կնոջ` Ժակլինի հետ, հանդիսավոր կերպով, բաց լիմուզինով անցնում է Դալլասի կենտրոնով: Եվ հանկարծ դիպուկահարի արձակած երկու փամփուշտը մխրճվում են նախագահի պարանոցի և գլխի մեջ: Նա մահանում է` նախքան հիվանդանոց հասնելը:
Ջոն Քենեդու սպանությունը համարվում է 20-րդ դարի քաղաքական ամենաաղմկահարույց հանցագործություններից մեկը, որը մինչև օրս էլ հանելուկ է մնում: Քենեդու հուղարկավորությունը տեղի է ունեցել 1963թ.-ի նոյեմբերի 25-ին` Արլինգտոնի Ազգային գերեզմանատանը, իսկ սպանված նախագահի կնոջ և եղբայրների ձեռքերով նրա գերեզմանին վառած կրակը շարունակում է անմար մնալ:





0 Մեկանաբնություն:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More