понедельник, 19 марта 2012 г.

Բանավեճ 8 բ դասարանում


 Բանավեճը անցկացվեց 8բ դասարանի աշակերտների միջև: Բանավեճի թեման էր ,,Արդյոք ճիշտ է երեխային զրկել համացանցից: Մի խումբը պնդում էր, որ համացանցը հանդիսանում է տեղեկատվության աղբյուր և հնարավոր չէ առանց համացանցի, իսկ Լիլիթը պնդում էր, ցանկացած տեղեկույթ կարելի է գտնել գրքերից, բայց մյուս աշակերտները ասում էին, որ դա շատ աշխատատար կլինի և պետք է բազում գրքերում փնտրել, իսկ համացանցում դա կարելի է ձեռք բերել մի քանի րոպեների ընթացքում: Մխիթարյան Հարությունը կարծիք հայտնեց, որ երեխան պետք է համացանցում գտնվի միայն ծնողի հսկողությամբ, որպեսզի լիովին պաշտպանված լինի անցակալի երևույթներից՝ կիբերհետապնդումից, դուրս լողացող պատուհաններից և այլն: Նրան առարկեցին, քանի որ միշտ չէ որ ծնողը տանն է և ժամանակ ունի նստելու երեխայի կողքը: Իր կարծիքը հայտնեց Էդգարը ասելով, որ մեղավորը այդ անցակալի հաղորդագրություններ, կայքի հասցեներ, վիրուսներ ուղարկողներն են: Ըստ Լյովայի երեխայի գիտակցությունը պետք է այնքան բարձր լինի, որ նա հասկանա թե իրեն ինչ է պետք և որ ճանապարհով պետք է գնա, որ հասնի իրեն անհրաժեշտին: Սոսը կարծիք հայտնեց, որ ծնողը պետք է կոդ դնի այն կայքերի վրա, որոնք անցանկալի են, բայց շատերը ասեցին, որ այդպիսի կայքերը անհամար են: Լիլիթը ասաց, որ երեխան տեղեկույթ փնտրելու պատրվակով կարող է ամբողջ օրը անցկացնել համակարգչի առջև չգիտակցելով, որ այդպիսով վնասում իր առողջությունը:


    



0 Մեկանաբնություն:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More