понедельник, 12 марта 2012 г.

Ճանաչենք Հայաստանը և սիրենք մեր մեծերին-----ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ


Մարտի 10-ին մենք գնացինք Մ.Սարյանի տուն-թանգարան:
Մեծ հետաքրքրությամբ և ուշադրությամբ ուսումնասիրեցինք այն ամենը, ինչը որ Սարյանինն էր: Տեսանք սարյանական վառ գույներով նկարները, որոնք  Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո կարծես կենդանացած լինեին: Այո, իրար էին միաձուլվել երկու մեծ հանճարներ, և արդյունքում մի հրաշալի տեսարան էր ստեղծվել՝ ջերմ, հաճելի և հուզիչ: Տեսանք նաև նրա աշխատասենյակը, որտեղ սեղծագործել էր մեծ արվեստագետը, և մեզ նվիրել իր կտավները: Իսկ այսօր այդ նկարներով հպարտանում ենք մենք և ողջ աշխարհը:




Մեր ազգի նկարիչ վարպետն ես եղել
Ամեն մի գործով մեզ միշտ զարմացրել
Րոպեներ  անգամ զոր չես կորցրել
Տեսարաններ ես դու միշտ նկարել
Ինքդ սիրել ես միշտ բնությունը
Րոպեական էլ այն պատկերել ես
Որ այսօր տեսնեն քո կտավները
Սարյանական քո վառ գույները


Սիրում ենք մենք քեզ մեծ արվեստագետ
Ապրում ես դու դեռ,այստեղես,մեզ հետ
Րոպե առ րոպե հիշում ենք խոսում
Յուրաքանչյուր նպատակով էլ միշտ հպարտանում
Ամեն քո գործը միշտ գովաբանում
Նկարներիդ շնչով, բույրով արբենում:

Ստեղծագործեց Մելումյան Ամասը











0 Մեկանաբնություն:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More